Արտաքին առևտրի 17%-անոց տրամպլինը. 1.2 մլրդ դոլար՝ 2017-ին
BLOGԸստ ՀՀ ԱՎԾ հրապարակած տվյալների՝ 2017 թվականի առաջին եռամսյակում ՀՀ-ի և գործընկեր երկրների միջև առևտրային գործառնությունների ընդհանուր ծավալը կազմել է 1 մլրդ 246.8 մլն ԱՄՆ դոլար: Այսպսիով, ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է շուրջ 17%-ով:
Վերոնշյալ տվյալների համաձայն՝ հունվար-մարտ ամիսներին գործընկեր երկրների հետ առևտրային հարաբերություններում ներմուծումը գերազանցել է արտահանումը ավելի քան 360 մլն ԱՄՆ դոլարով: Այսպես, 2017 թվականի հունվար-մարտին Հայաստանը արտահանել է 443.1 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք, իսկ ներմուծել՝ 803.7 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք:
Փաստացի հաշվետու ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է ինչպես արտահանումն, այնպես էլ ներմուծումը համապատասխանաբար 16.5 և 18 տոկոսով:
1
Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference
2
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
3
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
4
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



