Ռեփեր Դրեյքը գլխավորել Է կատարողների վարկանիշը վաճառքների ցուցանիշով
SOCIETY Կանադացի ռեփեր Դրեյքը դարձել Է 2016 թվականի առավել մեծ ժողովրդականություն վայելող երաժիշտը, որը նաեւ առաջատարն Է վաճառքների ցուցանիշով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Ֆոնոգրամաներ արտադրողների միջազգային ֆեդերացիայի (IFPI) զեկույցում:
2015 թվականին այս վարկանիշը գլխավորում Էր երգչուհի Ադելը, որն այս տարի նվաճել Է հինգ «Գրեմմի» արձանիկներ: IFPI-ի զեկույցում նա իջել Է չորրորդ տեղը:
Վարկանիշի երկրորդ հորիզոնականն զբաղեցրել Է Դեւիդ Բոունին, որը 2016 թվականի հունվարի 10-ին 69 տարեկան հասակում վախճանվել Է Նյու Յորքում: Առաջատարների եռյակը եզրափակում Է Coldplay երաժշտական խումբը:
Առաջատարների տասնյակում տեղ են գտել նաեւ Ջասթին Բիբերը, Twenty One Pilots-ը, Բեյոնսեն, Ռիհաննան, The Weeknd-ը եւ ամերիկացի երգիչ Փրինսը, որը վախճանվել Է 2016 թվականի ապրիլին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



