Երևան-Աշտարակ ճանապարհին «FORD»-ն ընկել է ձորը և այրվել
SOCIETYՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունում հոկտեմբերի 6-ին` ժամը 00.50-ին, ահազանգ է ստացվել, որ Աշտարակի խճուղում՝ «Ֆլեշ» բենզալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան է կողաշրջվել: Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Աշտարակ ավտոճանապարհի 5-րդ կմ-ի մոտակայքում «FORD» մակնիշի 34 QA 263 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդի տվյալները պարզ չեն) դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվելով ձորը` այրվել: Զոհեր և տուժածներ չկան: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.08-ին, մարվել 01.20-ին: Այրվել է ավտոմեքենան ամբողջությամբ:
1
Ucom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School
2
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pär...
3
Ucom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat
4
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc



