Մեր ծրագիրը կատարված աշխատանքի շարունակությունն է. Տարոն Մարգարյան
POLITICSԵրևանի ավագանու ընտրություններում Հանրապետական կուսակցության ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանն այսօր նախընտրական հանդիպումներ է ունեցել Շենգավիթ համայնքի բնակիչների հետ: Այս մասին հայտնում է Past.am-ը:
«Բազում արված աշխատանքներ կարող ենք ներկայացնել:Մենք եկել ենք ձեր վստահության քվեն խնդրելու, որ շարունակենք Երևանի զարգացման ծրագիրը։ Այն ծրագիրը, որը իրատեսական է, դա խոստումներ չեն, այլ կատարած աշխատանքի շարունակությունն է»,-հայտարարեց գործող քաղաքապետը՝ ընդգծելով, որ ծրագիրն ամբողջությամբ կազմվել է տարիների ընթացքում բնակիչների կողմից բարձրացրած խնդիրներից:
«Մենք երկար ժամանակ չենք խնդրում։ Մենք ունենք խնդիրներ՝ տրանսպորտի, բնակֆոնդի պահպանման եւ այլ։ Դրանք գերակա խնդիրներ են, և միասին պետք է լուծենք այդ խնդիրները: Վստահեք մեզ, և միասին շարունակենք զարգացնել մեր քաղաքը՝ հանուն Երևանի ապագայի և երևանցու բարեկեցիկ օրվա»,-ասաց Մարգարյանը:


Լևոն Փանոսյան



