ԱՀԿ-ն Մեքսիկային թույլատրել է ԱՄՆ-ի դեմ տարեկան 163 մլն դոլարի պատժամիջոցներ սահմանել
INTERNATIONAL NEWSՄեքսիկային թույլատրվել է ԱՄՆ-ից ներմուծվող արտադրանքի վրա տարեկան 163 մլն դոլարի առեւտրային պատժամիջոցներ սահմանել, ինչը պայմանավորված է նրանով, որ Մեքսիկան շահել է 9 տարվա վաղեմության առեւտրային վեճը, հայտնել է Մեքսիկայի էկոնոմիկայի նախարարությունը՝ վկայակոչելով Առեւտրի համաշխարհային կազմակերպության որոշումը։
Խոսքն 2008-ից ձգվող վեճի մասին է, այն վերաբերում է ամերիկյան շուկայում մեքսիկական թյունա ձկան վաճառքի սահմանափակմանը։ Այս վեճում ԱՀԿ-ն Մեքսիկային է պաշտպանել։
«ԱՀԿ-ի որոշումը Մեքսիկային իրավունք է տալիս պատասխան քայլեր ձեռնարկել ԱՄՆ-ից ներմուծվող ապրանքների նկատմամբ, մեր երկիրը անհապաղ կխնդրի ԱՀԿ-ի վեճերի լուծման հարցերով մարմնին կասեցնել ամերիկյան ապրանքների համար արտոնությունները ու զուգահեռաբար կսկսի ներքին գործընթաց, որն անհրաժեշտ է ԱՄՆ-ից ներմուծվող ապրանքների համար արտոնյալ ռեժիմի կասեցման համար»,- ասվում է նախարարության հայտարարության մեջ։
Միաժամանակ սա Մեքսիկայի մասնակի հաղթանակ է, քանի որ նա ի սկզբանե խնդրել էր տարեկան 472․3 մլն դոլարի չափով փոխհատուցում տրամադրել իրեն։
			
			
			
			
			
				
			
			
			


