Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


«Առաջիկա 5 տարիներին մենք նախատեսում ենք շարունակել Երևանի արտաքին լուսավորության ցանցի արդիականացումը, բարձրացնել ցանցի կառավարման արդյունավետությունը». Տարոն Մարգարյանը նախընտրական հանդիպմանը Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում

SOCIETY

Երևանի գործող քաղաքապետ, ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանը Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի շրջանակում ՀՀԿ ավագանու թեկնածուների հետ միասին նախընտրական հանդիպումներ է ունեցել  Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչների հետ:

Բակային հանդիպումների ժամանակ առանձնակի կարևորելով Երևանի քաղաքապետարանում առաջադեմ տեխնոլոգիաների կիրառմամբ քաղաքացիներին մատուցվող ծառայությունների ապահովումը՝ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ առաջիկա տարիներին ևս արվելու է հնարավորը որպեսզի ամեն ինչ ծառայի քաղաքացու հարմարավետությանը, ժամանակի խնայողությանն ու տեղեկությունների արդյունավետ փոխանակմանը:

«Այսօր մենք ունենք մեր բնակիչներին մատուցվող էլեկտրոնային տարբեր ծառայություններ, որոնք առավել հեշտացրել ու թափանցիկ են դարձրել կառավարումը, ինչի արդյունքում Երևանը աշխարհի 100 արագ զարգացող խոշոր քաղաքների մեջ ճանաչվեց առաջինը՝ էլեկտրոնային կառավարման մատչելիությամբ: Վերջին 2-3 տարիներին մեր մայրաքաղաքը, միջազգային հեղինակավոր տարբեր կազմակերպությունների գնահատմամբ, իր կայուն տեղն է զբաղեցնում աշխարհի անվտանգ քաղաքների առաջատարների շարքում: Այս ամենը ընդամենը մի մասն է այն ձեռքբերումների, որոնց մենք միասին հասել ենք մեր Ավելի լավ Երևանը ունենալու ճանապարհին»,- նշել է քաղաքապետը:

Երևանի գործող քաղաքապետ, ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանը նաև նկատել է, որ քաղաքային իշխանությունների կողմից այս տարիների ընթացքում կյանքի են կոչվել մի շարք նախաձեռնություններ, որոնք ավելի թափանցիկ են դարձրել Երևանի քաղաքապետարանի աշխատանքը՝ նպաստելով նաև մայրաքաղաքի կառավարման և զարգացման գործում երևանցուն մասնակից դարձնելուն:

«Երևանցին այսօր լավ գիտի, որ ցանկացած խնդրի դեպքում կարող է զանգել քաղաքապետարանի կամ վարչական շրջանի թեժ գիծ և օպերատիվ արձագանք կստանա:

Գիտի, որ ինտերակտիվ բյուջեի միջոցով ամեն օր օնլայն ռեժիմով կարող է տեսնել Երևան քաղաքի տարեկան բյուջեով կատարվող բոլոր ծախսերը:

Իսկ մայրաքաղաքի կարևոր խնդիրներին վերաբերող հանրային քննարկումներին և բաց լսումներին հանրության տարբեր խմբերի ազատ մասնակցությունն էլ իր հերթին է ամրապնդել մեր համաքաղաքացիների վստահությունը, որ նրանք մեր քաղաքի կառավարման և զարգացման լիարժեք մասնակիցն են»:

Երևանի աստիճանական զարգացումն ու ձեռքբերումները կշարունակվեն նաև առաջիկա տարիներին, երաշխիքը՝ հանուն ապագայի քաղաքին ուղղված հնգամյա ծրագիրն է, որը ևս առանձնանում է իրատեսական ու իրագործելի ծրագրերով, նախաձեռնություններով, որոնք նույնպես սպասված են երևանցիների կողմից:

«Առաջիկա 5 տարիներին մենք նախատեսում ենք շարունակել Երևանի արտաքին լուսավորության ցանցի արդիականացումը, բարձրացնել ցանցի կառավարման արդյունավետությունը, էներգախնայող լուսատուների կիրառման և հզորությունների արդյունավետ կառավարման արդյունքում նաև երկարացնել փողոցների արտաքին լուսավորության տևողությունը:

Ապագայի Երևանի մեր տեսլականը կառուցված է մասնակցային կառավարման սկզբունքի վրա. սկզբունք, որի հիմքը մենք արդեն կարողացել ենք ամրապնդել վերջին տարիների մեր աշխատանքով», - նշել է Երևանի գործող քաղաքապետը:

Քաղաքային իշխանությունների համար կարևորը բնակիչների վստահությունն է, իսկ այն, որ երևանցին գիտի տարբերակել իրատեսական ծրագրերը խոստումներից՝ կասկածից վեր է, նկատել է Տարոն Մարգարյանը:

«Երևանի այս տարիների զարգացումը գալիս է հաստատելու, որ մեր թիմն իսկապե՛ս ունի ձեր վստահությունն ու հավատը, որը, համոզվա՛ծ եղեք, ամենաթանկն է մեզ համար: Դրա համար ակնկալում եմ, որ կրկին կվստահեք մեզ, կվստահեք այն մարդկանց, որոնց աշխատանքի արդյունքը տեսել եք, որոնց հետ կիսել եք ձեր հոգսերը, ովքեր մի՛շտ եղել են ձեր կողքին, ձեզանից մեկն ու այսուհետ էլ ձեզ հետ միասին են օր ու գիշեր աշխատելու հանուն բարեկարգ և կանաչ, կիրթ և առողջ, ժամանակակից և լուսավոր, մատչելի և հոգատար, մրցունակ և հյուրընկալ Երևանի: Դե ուրեմն, ի գործ՝ Հանուն Երևանի»:

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League