Ռուսաստանը տեսնում է ԼՂ հակամարտության կարգավորման ԵԱՀԿ-ի ձգտումը. Լավրով
INTERNATIONAL NEWSՌուսաստանը տեսնում է ԵԱՀԿ ջանքերը` աջակցելու Լեռնային Ղարաբաղում և Մերձդնեստրում հակամարտությունների կարգավորմանը:
Այս մասին ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զաննիերի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
«Մենք տեսնում ենք ԵԱՀԿ-ի ձգտումը` օգնել լուծել խնդիրները Մերձդնեստրում, Լեռնային Ղարաբաղում, կազմակերպության ակտիվ մասնակցությունը Անդրկովկասում անվտանգության և կայունության հարցերով Ժնևյան քննարկումներին: Այս բոլոր ուղղություններով գոյություն ունեն կարգավորման առաջընթացի համար բավականին լուրջ խոչընդոտներ, սակայն, առնվազն բոլոր «արտաքին խաղացողները» տրամադրված են այնպես, որ ստեղծեն պայմաններ ներգրավված կողմերի միջև փոխզիջումներ գտնելու նպատակով»,- ասել է Լավրովը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



