Մակրոնը նախագահի ընտրություններում լե Պենին կհաղթի ձայների 22 տոկոս առավելությամբ. OpinionWay
INTERNATIONAL NEWS«Հառաջ» շարժման հիմնադիր Էմանուել Մակրոնը հաղթանակ կտանի Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում՝ իր գլխավոր մրցակցին՝ «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին լե Պենին, գերազանցելով ձայների 22 տոկոսով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայ ում են այն հարցման տվյալները, որն ապրիլի 25-ին անցկացվել Է OpinionWay սոցիոլոգիական ծառայության կողմից: 
Այս ծառայության կանխատեսումներով՝ նախագահական մրցարշավի վճռորոշ փուլում Մակրոնի օգտին կքվեարկի ֆրանսիացիների 61 տոկոսը, լե Պենի օգտին՝ 39 տոկոսը: 
Պետության նոր ղեկավարի ընտրությունների առաջին փուլը Ֆրանսիայում տեղի Է ունեցել ապրիլի 23-ին: Դրան մասնակցել են 11 թեկնածուներ: Դրա արդյունքում, երկրի ՆԳ նախարարության տվյալների համաձայն, «Հառաջ» շարժման հիմնադիրն առաջին տեղն Է զբաղեցրել՝ հավաքելով ձայների 24,01 տոկոսը: Մարին լե Պենը երրորդն Է դարձել իր օգտին տրված 21,30 տոկոս ձայներով:
Հինգերորդ հանրապետության ղեկավարի ընտրությունների վճռորոշ փուլը տեղի կունենա մայիսի 7-ին, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:
			
			
			
			
			
				
			
			
			


