Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


Նորվեգիան պետք է հայերի դեմ իրականացվածն անվանի ճիշտ անունով` ցեղասպանություն. նանսենագետ

SOCIETY

 Նորվեգիայի արտաքին քաղաքականությունը թեպետ զգուշավորության միտում ունի, սակայն հաշվի առնելով Թուրքիայում քաղաքական զարգացումները` հնարավոր է, որ Հայոց ցեղասպանության հարցում այդ երկիրը փոխի իր դիրքորոշումը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Նորվեգացի պատմաբան, նանսենագետ Կարլ Էմիլ Ֆոգտը, ով համոզված է` Նորվեգիան պետք է հայերի կազմակերպված սպանդն անվանի իր իրական անունո վ՝ ցեղասպանություն:

-Որպես գիտնական՝ խորապես ուսումնասիրել եք նորվեգացի մեծ հումանիստ Ֆրիտյոֆ Նանսենի կյանքն ու գործունեությունը, նրա մասին գիրք եք հրապարակել: Հայերի հետ կապված նրա գործունեությունից կամ հիշողություններից ո՞ր դրվագն է առավել ոգեշնչել Ձեզ:

-Ես մշտապես ոգեշնչվում եմ իր արշավների ընթացքում հանդիպած մարդկանց նկատմամբ նման վերաբերմունք ցուցաբերելու հարցում Ֆրիտյոֆ Նանսենի ունակությամբ: Նա 1925 թվականին այցելեց Հայաստան որպես «Ազգերի լիգայի» փաստահավաք առաքելության ղեկավար՝ հետաքննելու 50 հազար հայ փախստականներին խորհրդային Հայաստանում բնակեցնելու հնարավորությունները: Այնուհետև նա հանդիպեց գյուղացիների հետ, ովքեր պատմեցին նրան այն դաժան կոտորածների մասին, որոնց հետևանքով տառապել էին: Նանսենի հակազդեցությունը շատ ուժեղ էր: Նա գրեց. «Արդյոք աշխարհի ցանկացած հատածում որևէ ժողովուրդ տառապել է, ինչպես այս ժողովուրդը: Եվ ի՞նչ նպատակով: Լինել լքված և դավաճանված առնվազն նրանց կողմից, ովքեր նրան տվել էին թանկարժեք և պարտադրող խոստումներ արդարության սուրբ անունից»:

-Նորվեգիան մինչ օրս հրաժարվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ինչպե՞ս կմեկնաբանեք Ձեր երկրի նման դիրքորոշումը:

-Նորվեգիան հրաժարվել է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Սա ակնհայտորեն կապված է ՆԱՏՕ-ին Նորվեգիայի անդամակցության հետ, որտեղ կարևոր անդամ է Թուրքիան: Իհարկե, ես այն կարծիքին եմ, որ Նորվեգիան պետք է հայերի սպանդն անվանի իր իրական անունով՝ ցեղասպանություն: Հնարավոր է, որ Թուրքիայում քաղաքական զարգացումները մոտ ապագայում ավելի հեշտացնեն այս գործը Նորվեգիայի նոր կառավարության համար: Բայց կասկածում եմ, դժբախտաբար: Նորվեգիայի արտաքին քաղաքականությունը միտում ունի լինել խիստ զգուշավոր:

-Թեպետ 20-րդ դարի առաջին ցեղասպանությունից անցել է ավելի քան մեկ դար, սակայն այսօր էլ աշխարհի տարբեր շրջաններում մարդկանց նոր խմբեր սպանվում են կրոնական, էթնիկ կամ ազգային պատկանելության պատճառով: Որպես պատմաբան՝ ինչպե՞ս կմեկնաբանեք պատմության տարբեր ժամանակահատվածներում նման դեպքերի կրկնության ֆենոմենը:

-Ցեղասպանությունների կամ մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունը տխրեցնող է: Վերջին շրջանում մենք տեսնում ենք, թե ինչպես է այսպես կոչված «Իսլամական պետությունը» փորձում արմատախիլ անել եզդի ազգաբնակչությանը: Պետք է ասեմ, որ մենք պետք է համառորեն աշխատենք, որպեսզի նման զանգվածային կոտորածներ այլևս երբեք տեղի չունենան: Այդուհանդերձ, «ցեղասպանություն» եզրույթը սկսել է ավելի քիչ կիրառվել միջազգային իրավունքում, հեշտ է հետապնդել հանցագործներին «մարդկության դեմ իրականացված հանցանքների համար»: Գուցե սա մի միում է, որը պետք է ազդի նաև հայերի վրա: Իհարկե, ես կրկին ասում եմ, որ լիովին աջակցում եմ «Հայոց ցեղասպանություն» եզրույթի կիրառմանը:

-Արդյոք նոր աշխատանք նախապատրաստում եք, որը վերաբերում է հայերին:

-Դժբախտաբար, նման աշխատանք այս պահին չեմ անում: Ժամանակին աշխատում էի մի գրքի վրա, որը պատմում էր նորվեգական գնչուական փոքր խմբի ճակատագրի մասին, որի անդամներից շատերը մահացան Աուշվիցում Երկրորդ համաշխարհայինի ժամանակ: Այն, որ շատ գնչուներ են մահացել Հոլոքոստի ժամանակ, Նորվեգիայում շատ հայտնի փաստ չէ: Վերապրածներին արգելվում էր մուտքը Նորվեգիա մինչև 1956 թվականը, երբ նրանք հետ ստացան իրենց անձնագրերը: Սա Նորվեգիայի պատմության հպարտանալու էջերից չէ: Այս աշխատանքն անում եմ պատմաբաններ Լարս Լիենի, Յան Բրուստադի և Մարիա Ռոսվոլի հետ, ովքեր Օսլոյում Հոլոքոստի և կրոնական փոքրամասնությունների ուսումնասիրման նորվեգական կենտրոնում իմ գործընկերներն են:

-Ձեր ուսումնասիրությունների ժամանակ արդյոք ունեցել եք որևէ բացահայտում կամ պարզել եք մի յուրահատուկ դրվագ, որը կարող եք կիսել հայ ընթերցողի հետ և որը յուրօրինակ ազդեցություն կարող է ունենալ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում:

-Պետք է ասեմ, որ այնպիսի բացահայտում չունեմ, որը կարող է իսկապես նպաստել Ցեղասպանության միջազգային ճանաչմանը: Սակայն ես համոզված եմ, որ բոլորը պետք է ուսումնասիրեն «ցեղասպանություն» եզրույթը ստեղծած Լաֆայել Լեմկինի անձնական կյանքն ու ակադեմիական աշխատանքները: Նրա կյանքն ու աշխատանքն արձագանքն էին այն փաստի, որ կա տերմին մարդ արարածին սպանելու համար, սակայն չկա մի եզրույթ, որը կնկարագրեր մեկ միլիոն մարդու սպանությունը, ոչ ոք անգամ դատարանում դրա համար փորձ չէր արել: Պատճառը, թե ինչու նա սկսեց հետաքրքրվել դրանում, Հայոց ցեղասպանո ւթյունն էր: Նա նաև ավելի ուշ քիչ կամ շատ անձնական կերպով փորձեց համոզել Միավորված ազգերի կազմակերպության քարտուղարությանը և դրա անդամ պետություններին զբաղվել այս կոտորածներով: Նա ինքը գրեց ՄԱԿ-ի Ցեղասպանության կոնվենցիան:

-Գիտեմ, որ 1999 թվականին այցելել եք Հայաստան և խորապես տպավորվել, որ Ֆրիտյոֆ Նանսենին հիշում են Հայաստանում, նրա հիշատակը մեր երկրում հարգվում է: Մոտ ապագայում Հայաստան այցելելու ծրագրեր ունե՞ք:

-Այո, շատ հավանեցի այցս Հայաստան՝ գեղեցիկ երկիր, որն այդքան հարուստ է պատմությամբ, մշակույթով և բնությամբ: Ես իսկապես տպավորված էի, թե ինչպես են հայերը պահպանում Ֆրիտյոֆ Նանսենի հիշատակը: Հայաստան այցելելու հստակ ծրագրեր չունեմ, սակայն կցանկանայի ևս մեկ անգամ լինել այնտեղ: Իմ պապը՝ լեզվաբան Հանս Ֆոգտը, կովկասյան լեզուների մասնագետ էր և կարդում էր հին հայերենով: Ես նաև ծրագրեր ունեմ այցելելու Վրաստան: Թերևս գնամ Նանսենի հետքերով ճանապարհորդության: Չէ որ 1930-ին Նանսենի մահից մեկ տարի անց անգլերենով տպագրվեց նրա գիրքը, որը վերնագրված էր՝ & laquo;Կովկասներից Վոլգա»:

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League