«Գահերի խաղը» դարձել Է ամենաբարձր վարձատրվող դերասանների մասնակցությամբ սերիալը
SOCIETY Հինգ դերասաններ, որոնք «Գահերի խաղը» սերիալի գլխավոր դերակատարներն են, երկուական միլիոն եվրո կստանան նոր եթերաշրջանի յուրաքանչյուր սերիայի համար, ինչը նրանց ամենաբարձր վարձատրվող դերասանները կդարձնի կինոյի պատմության մեջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Express հրատարակությունը:
Բրիտանացի դերասաններ Էմիլյա Քլարքը (Դեյեներիս Թարգարիեն), Քիթ Հարինգթոնը (Ջոն Սնոու), Լենա Հիդին (Սերսեյա Լանիսթեր), ամերիկացի դերասան Փիթեր Դինքլեյջը (Թիրիոն Լանիսթեր) եւ դանիացի դերասան Նիկոլայ Քոսթեր-Վալդաուն (Ջեյմե Լանիսթեր) նոր պարտավորագրեր են ստորագրել, որոնց համաձայն, նրանցից յուրաքանչյուրը նաեւ տոկոս Է ստանալու հեռուստասերիալի հեռարձակումներից, որոնք տեղի են ունենալու ամբողջ աշխարհի ավելի քան 170 երկրներում:
«HBO մալուխային հեռուստատեսության ցանցը միջոցներ չի խնայել այն բանի համար, որ իրենց ամենահաջողված հեռուստասերիալը լայնորեն տարածվի, ինչին այնքան սպասում են ամբողջ աշխարհի երկրպագուները»,-հայտարարել Է մեդիա-վերլուծաբան Մայք Ռայան:
Թերթի տվյալներով՝ սերիալի արտադրության ծախսերը նույնպես լրջորեն ավելացել են: Դրա ստեղծողները խոստացել են, որ նոր եթերաշրջանում, որը Մեծ Բրիտանիայի Էկրաններին կհայտնվի հուլիսի 17-ին, հանդիսականներն ամենատպավորիչ տեսարաններից մեկի ականատեսը կլինեն կինոյի պատմության մեջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
2
Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as p...
3
AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar
4
AraratBank Announces Change in Executive Leadership



