Yerevan, 27.June.2026,
00
:
00
BREAKING


Կարեն Կարապետյանը և Համիդ Անսարին քննարկել են հայ-հնդկական տնտեսական համագործակցության զարգացման հարցերի լայն շրջանակ

POLITICS

 ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Հնդկաստանի փոխնախագահ Մ. Համիդ Անսարիի գլխավորած կառավարական պատվիրակությանը: Նախ կայացել է Կարեն Կարապետյանի և Համիդ Անսարիի առանձնազրույցը, որից հետո բանակցությունները շարունակվել են ընդլայնված կազմով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ողջունելով Հնդկաստանի փոխնախագահի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան՝ վարչապետը վստահություն է հայտնել, որ այն  նոր լիցք կհաղորդի երկկողմ տնտեսական համագործակցությանն ու զարգացմանը: «Մեր ժողովուրդների հարաբերություններն ունեն հարուստ պատմություն: Այսօր էլ հայ-հնդկականքաղաքական հարաբերու­թյուն­ներին հատուկ են բարձր մակարդակի փոխըմբռնումն ու վստահությունըԱյս տարի նշում ենք Հայաստանի և Հնդկաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25 ամյակը: Չնայած մեր երկրների միջև առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակին՝ տնտեսական համագոր­ծակ­­ցու­թյան ոլորտում դեռ  շատ անելիքներ կան, քանի որ առկա է մեծ ներուժ»,- նշել է Կարեն Կարապետյանը: Տնտեսական ոլորտում համագործակցության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով կառավարության ղեկավարն առաջարկել է թիրախավորել երկու բնագավառ՝ տեխն ոլոգիաների փոխանցում և գյուղատնտեսություն, միաժամանակ, անհրաժեշտ համարելով շարունակել համագործակցությունը մյուս բոլոր ներուժ ունեցող ոլորտներում: Վարչապետի խոսքով, տեխնոլոգիաների փոխանցման ոլորտում առավել սերտ կարելի է համագործակցել տեղեկատվական տեխնոլոգիաների, դեղագործության, առողջապահության և մեքենաշինության ուղղություններով: Գործադիրի ղեկավարը հավելել է, որ ՏՏ ոլորտում երկու երկրներն ունեն հաջողված ու օրինակելի համագործակցություն՝ ի դեմս Հայ-հնդկական տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների գերազանցության կենտրոնի: Վարչապետի դիտարկմամբ, այն  մեծ ներուժ ունի որպես բիզնես ծրագիր, և դրա հետագա շահագործմանն ու արդիականացմանը պետք է մոտենալ այդ տեսանկյունից: Կարեն Կարապետյանը կարևորել է առողջապահության ոլորտում նորագույն տեխնոլոգիաների կիրառումը և շնորհակալություն հայտնել հնդկական կողմին հեռաբժշկության ցանցի ստեղծման համար տրամադրած օժանդակության կապակցությամբ: «Մենք պատրաստ ենք ապահովել անհրաժեշտ նպաստավոր պայմաններ հնդկական ընկերությունների համար Հայաստանում գործունեություն ծավալելու նպատակով: Այս համատեքստում կցանÕ �անայի նշել Իրանի հետ սահմանին  Սյունիքի ազատ տնտեսական գոտին, որը կգործի արդեն աշնանը: Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին և ԵՄ հետ GSP+ առևտրային ռեժիմն անարգելք մուտք կապահովեն այդ շուկաներ: Առաջարկում ենք դիտարկել նաև  հնդկական ընկերությունների ներգրավվումը Հայաստանում գործող ոսկերչական, ակնագործական և ժամագործական«Մերիդիան» ազատ տնտեսական գոտում»,- նշել է Կարեն Կարապետյանը՝ ավելացնելով, որ գյուղատնտեսությունը նույնպես մեծ ներուժ ունեցող ոլորտ է ու Հայաստանը շահագրգռված է զարգացնել համագործակցությունը: Այդ առումով, վարչապետը կարևորել է մատչելի պայմաններով հնդկական արտադրության գյուղատնտեսական տեխնիկայի Հայաստան ներկրման և մեքենատրակտորային կայանների ստեղծման հնարավորությունը:  Հեռանկարային է համարվել նաև սերմնաբուծության բնագավառում համագործակցության զարգացումը: Տնտեսական կապերի ամրապնդման տեսանկյունից կառավարության ղեկավարը կարևորել է «Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցք» ծրագիրըորի հիմնադիրներից է նաև Հնդկաստանը և ավելացրել, որ դրա շրջանակում ՀՀ-ն նախաձեռնել է նախագիծ, որը  թույլ կտա Հնդկաստանից Հայաստանի տարածքով տարանցմամբ դեպի ՌԴ և Եվրոպական երկրներ ու հակառակ ուղղությամբ արագ և մատչելի գներով իրականացնել մուլտիմոդալ փոխադրումներ:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Համիդ Անսարին ընդգծել է երկու պետությունների ու ժողովուրդների ջերմ, բարեկամական հարաբերությունները: «Մեր երկրները հարաբերությունների յուրաքանչյուր փուլում գտել են համագործակցելու նպատակներ, ուղիներ, և այն, ինչ եղել է անցյալում, կշարունակվի նաև հետագայում: Այսօրվա աշխարհը տեխնոլոգիաների աշխարհ է և մենք ունենք առաջանցիկ աճ՝ տեխնոլոգիական աշխարհի պահանջներին հարմարվելու առումով: Հնդկաստանն ունի կարողություններ և պատրաստ է դրանք կիսել Հայաստանի հետ, թե ճարտարագի տության, թե մեքենաշինության, թե տեղեկատվական տեխնոլոգիաների, թե առողջապահության, այդ թվում՝ դեղագործության,  գյուղատնտեսության և  այլ ոլորտներում»,- ընդգծել է Հնդկաստանի փոխնախագահը: Պարոն Անասարիի խոսքով, այսօր Հայաստանը դեպի Հյուսիս, Արևմուտք և Արևելք իր ասոցացված հարաբերություններով ձեռք է բերել կարևորագույն նշանակություն և Հնդկաստանը կարևորում է տարբեր ուղղություններով երկկողմ համագործակցությունը: Հնդկաստանի փոխնախագահը  գրավիչ է համարել նաև մեր երկրի ազատ տնտեսական գոտիներում հնդկական կապիտա լը ներգրավելու առաջարկությունը և նշել, որ այն կփոխանցեն հնդիկ գործարարներին: «Կարևորն այն է, որ հնդկական բիզնեսն այսօր ունի կարողություն և պատրաստակամություն՝ Հնդկաստանից դուրս ներդրումներ կատարելու համար: Մենք մեծ ուշադրությամբ կդիտարկենք և կօժանդակենք, որպեսզի ավելի լայն դաշտում Հնդկաստանն ու Հայաստանը բացահայտեն համագործակցության նոր հնարավորություններ»,- շեշտել է Համիդ Անսարին՝ պատրաստակամություն հայտնելով սերտորեն գործակցել նաև գյուտեխնիկայի մատակարարման և մյուս ոլորտներում: Հնդկաստա նի փոխնախագահի խոսքով, հայ-հնդկական հարաբերությունները վաղեմի են, բարիդրացիական, խոստումնալից և Հնդկաստանը բաց է, պատրաստակամ՝ լիարժեք համագործակցելու Հայաստանի հետ:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև ուղիղ օդային կապի հաստատման հնարավորությանը, ինչն առևտրատնտեսական համագործակցության ու զբոսաշրջության զարգացման լավ միջոց կարող է լինել, վիզային ռեժիմի դյուրացմանը, հայ-հնդկական բիզնես ֆորումի անցկացմանը, կրթության և մշակույթի ոլորտներում փոխգործակցության ընդլայնմանն ու խորացմանը վերաբերող հարցերի:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի և Հնդկաստանի փոխնախագահ Մ. Համիդ Անասարիի ներկայությամբ երկու երկրների կառավարությունների միջև ստորագրվել են համագործակցության մի քանի փաստաթղթեր:

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ու Հնդկաստանի երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության միջև ստորագրվել է երիտասարդության հարցերի բնագավառում համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր: Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը և Հնդկաստանի մանր, փոքր և միջին ձեռնարկությունների հարցերով պետնախարար Գիրիռաջ Սինգը: 

Հայաստանի և Հնդկաստանի մշակույթի նախարարությունների միջև ստորագրվել է 2017-2020 թվականների մշակութային համագործակցության վերաբերյալ գործնական ծրագիրը: Այն ստորագրել են ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը և ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Յոգեշվար Սանգվանը:

Հայաստանի և Հնդկաստանի կառավարությունների միջև ստորագրվել է բաց տիեզերքի խաղաղ օգտագործման ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր, որը ստորագրել են ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը և Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության Արևելքի քարտուղար Պրիտի Սարանը:    

Ի պատիվ Հնդկաստանի փոխնախագահ Մ. Համիդ Անսարիի՝ վարչապետ Կարեն Կարապետյանի անունից կտրվի պաշտոնական ճաշ:  

 

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference