Yerevan, 20.August.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Քաղաքային ռոմանսը՝ Էրեբունու բարձունքից

ANALYSIS

Երևանի ավագանու ընտրություններն, ինչ խոսք, քաղաքական գործընթաց են։ Ճիշտ է, նկատի ունենալով այն, որ առաջիկա ընտրություններին մասնակցում են ընդամենը երեք քաղաքական ուժեր, որոնցից մեկն ընդամենը վերջերս է գրանցվել Պետռեգիստրում, քաղաքական ասպեկտը փոքր-ինչ թուլանում է, սակայն ինչպես ասում են՝ չխորանանք։

Քաղաքական գործընթաց լինելուց զատ՝ պարզվում է սակայն, որ առաջիկա ընտրությունները ոմանց համար տուրիստական և ճանաչողական նշանակություն նույնպես ստանում են։ Դե առնվազն քաղաքին ծանոթանալու տեսանկյունից. այս գործիչների համար ավագանու ընտրությունները կարող են դրական ասոցիացիաներ առաջացնել։ Համենայնդեպս, հակառակը պնդելու հիմքեր չկան, քանի որ քաղաքապետարանը իր խոսքերով «գրավելու» հայտ ներկայացնող Զարուհի Փոստանջյանն իր համար բացահայտել է Էրեբունու բլրից բացվող հրաշալի տեսարանն ու, իհարկե, Արգիշտի արքայի սեպագրերի գաղտնիքները։

Ավագանու ընտրություններին մասնակցող Ելքն իր հերթին նոր ելևէջներ է գտել երևանյան ֆոլկլորում, որի դրսևորումն էր Ելքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի և թիմակիցների կողմից Էրեբունի- Երևան հանրահայտ երգի կատարումը։  Անշուշտ, երգի կատարման մեջ որևէ վատ բան չկա, չնայած զգացվում էր, որ կատարողն ու ձայնակցողները բավական հեռու էին երգարվեստից, բայց դե միևնույն ժամանակ քաղաքական գործիչը պարտավոր էլ չէ ունենալ երաժշտական լսողություն և կատարողական վարպետություն։

Սակայն հետաքրքիր է, թե Ելքի և Երկիր Ծիրանիի այս «կրեատիվ քայլերը» ինչ կապ ունեն Երևանի խնդիրների և հիմնախնդիրների հետ։ Ի վերջո, թե՛ Փոստանջյանի հղումները ուրարտական սեպագրերին, թե՛ Ելք-ի հատուկ հետաքրքրությունը երևանյան քաղաքային ռոմանսների նկատմամբ, ընդամենը նախընտրական քարոզչության հնարքներ են, որոնց արդյունավետությունը ներկայումս դժվար է գնահատել։

Ինչ որ տեղ սրանք նույնիսկ գեղեցիկ հնարքներ կլինեին, եթե ասենք սեպագրերի մասին խոսելուց հետո Փոստանջյանը չսկսեր մեղադրել հեռուստալրագրող Պետրոս Ղազարյանին պրոֆեսինալիզմի պակասի և էթիկայի կանոնները խախտելու մեջ միայն այն բանի համար, որ Պետրոսը նրան հարցեր է տալիս կապված Փաշինյանի և Ելքի հետ։  Փոստանջյանը, եթե ոչ սեպագրերից, ապա բազմաթիվ այլ տեղերից կարող էր տեղեկանալ, որ քաղաքական գործիչները պետք է պատրաստ լինեն անգամ դժվար ու տհաճ հարցեր ստանալուն և, որ ամենակարևորն է, պետք է հնարավորինս սթափ կերպով պատասխանեն նման հարցերին, այլապես ուրարտական արքաների ստվերները դժվար թե օգնության գան։

Ինչ վերաբերում է Ելքին, ապա դժվար է ասել, թե Երևանին նվիրված երգերով, ինչպես կհաջողի այս քաղաքական ուժը շահել ընտրողների համակրանքը։ Այստեղ միայն կարող ենք հավելել, որ, դատելով ամեն ինչից, առաջիկայում սպասվում են երգուպարով և պատմական էքսկուրսներով լի նախընտրական քարոզարշավներ։ Թե ինչքանով դրանք կարող են համարվել քաղաքական, թողնում ենք ընթերցողների հայեցողությունը։

Idram Junior: The best companion for your childInecobank and The Bank of New York Mellon mark the launch of a partnership to expand international transfer capabilitiesOver the clouds with AraratBank's Mastercard World Travel CardCustomer Appreciation Day at "Baghramyan" branch: IDBankUnibank Issued Preferred Shares with a Fixed Annual Dividend of 12% Team Telecom Armenia to Become First in Region to Replace 2G with Advanced Networks, Launching Program to Provide New Phones to Subscribers Ucom’s Fixed Network Now Available in Yerevan's Silikyan District UC Berkeley, Stanford, Visa Innovation Center and Much More: a Unique Opportunity for 10 Students from ArmeniaBack to School 2025: HONOR 400 Lite 5G Smartphone Now More Accessible Thanks to Ucom’s Special Offer International Youth Day: AraratBank Ensures Participation of 260 Young People in Tent CampIDBank Replenishes Its Share Capital Unibank Becomes the Gold Sponsor of FC AlashkertUcom Integrates SatisfAI Platform for Continuous Customer Satisfaction Analysis The Power of One Dram Team Visits the Hayordi CampAmeriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National FestivalOnline Payments via ApplePay Now Available for vPOS Clients of Ameriabank Ucom Subscribers Increasingly Use Internet While Roaming Horizon Camp: With AraratBank's Support - Towards Leadership and Financial LiteracyIdram at Tech Week 2025Idram and Alipay+ Facilitate Cross-Border QR Payments in Armenia, Connecting Local Merchants with Global Digital Wallet Users"Business Process Optimization with AI" – a Course for the Senior Management of AraratBankA Protected Ecosystem thanks to Advanced Technology: Ucom and FPWC Join Forces DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramMoody's upgrades Converse Bank's ratingsAraratBank participated in the WEPs regional experience-sharing workshopIDBank issues the 3rd, 4th and 5th tranches of bonds of 2025AraratBank: Special Rate for SWIFT Transfers up to EUR 20,000 IDBank Opens a New Branch at Homplex MallUcom Launches 5G Network in Abovyan and EjmiatsinCustomer Appreciation Day at IDBankAraratBank Joins BAFT AssociationOver AMD 12 Billion Provided by AraratBank in 2024 to Support the MSME SectorUcom’s General Director Joined the International CirculUP! Forum to Foster Circular Innovation in ArmeniaIDBank Representative Joins the Editorial Board of Trade Finance GlobalDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramHow to Protect Your Bank Card Data