Բուլղարիայի հնագույն հայկական եկեղեցում հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
INTERNATIONAL NEWSԲուլղարիայի հնագույն հայկական եկեղեցում հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, փոխանցում բուլղարական «Կմետա» պարբերականը։ Եկեղեցին գտնվում է բուլղարան Սիլիստրա քաղաքում՝ Ռումինիայի հետ սահմանին։
«Սուրբ Աստվածածին եկեղեցին մեր երկրի հնագույն հայկական եկեղեցին է , այն կառուցվել է 1620-ականներին։ Շինարարության ժամանակը հաստատում է աղոթասրահի հատակի քարը։
Հայերը Սիլիստրայի ամենահին բնակիչներից են։ Տարեգիրները վկայում են այն մասին, որ այս քաղաքում, որը այն ժամանակ կոչվում էր Դորոստոլ, եղել է սրատեգ՝ Ջոջիկ անունով, որը ծագումով հայ էր։
Քաղաքի հայկական համայնքը պահպանում է նախնիների ավանդույթները։ Եկեղեցում հավերժ կրակ է վառվում։ Հիշատակի աղոթքները կանցնեն այդ կրակի մոտ, որը կյանքի ու հույսի խորհրդանիշն է», գրումէ պարբերականը։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



