Իմ կողակիցը պետք է լինի շատ ուժեղ մարդ. Շուշաննա Թովմասյան. լուսանկարներ
LIFEArmlur.am-ը գրում է.
«Ժողովուրդ»-ը շարունակում է ներկայացնել «Միլիոնից մեկը» խորագրով շարքը` անդրադառնալով հայկական շոու-բիզնեսի` արդեն ճանաչում ունեցող ներկայացուցիչներին: Վերջիններս պատմում են իրենց կարիերայի դժվարին պահերի մասին, նշում են` ինչի շնորհիվ են դարձել հայտնի: Այս անգամ մեր զրուցակիցը դերասանուհի Շուշաննա Թովմասյանն է:
«Չճանաչվելու տարբերակ չունեի» Կարող եմ վստահաբար ասել, որ հայ հանրության լայն զանգվածների կողմից ճանաչվեցի «Դժվար ապրուստ» հեռուստասերիալում նկարահանվելուց հետո: Նախագիծը երկու տարի էկրաններին էր, եւ ես չճանաչվելու տարբերակ չունեի: Ամեն դեպքում, երբեւէ հատուկ չեմ ձգտել հայտնի դառնալ: Չեմ երազել, օրինակ, մի առավոտ արթնանալ ու հոլիվուդյան աստղի չափ ճանաչում ունենալ: Հիշում եմ, որ սերիալում նկարահանվելու տարիներին, բացի նկարահանման հրապարակից տուն եւ տնից հրապարակ գնալուց, չէի հասցնում ոչ մի տեղ լինել: Եվ երբ մի անգամ հաջողվեց զբոսնել փողոցում, հասկացա, որ այն, ինչով զբաղվում եմ, տվել է իր պտուղները. մարդիկ ճանաչում էին ինձ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:



