Տան ո՞ր սենյակում՝ ի՞նչ բույս կարելի է դնել
LIFEՍենյակային բույսերը տանը հարմարավետություն են հաղորդում և դառնում են ինտերիերի բաղկացուցիչ մաս: Բայց բույսերի բազմազանության մեջ դժվար է կողմնորոշվել:
Past.am-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում 3-ական բույսեր՝ տան 5 սենյակների համար, որոնք ոչ միայն կզարդարեն ձեր սենյակները, այլև օգուտ կբերեն:
Լոգարան

- Պալմա «Լեդի» մաքրում է օդն ամոնիակից, ինչը շատ օգտակար է լոգարանում քիմիական մաքրում կատարելուց հետո:
- Ագլաոնեմա չափավոր վերացնում է օդում ֆորմալդեհիդը, որը հանդիպում է կոսմետիկ ապրանքներում: Լավագույն տեղը ցնցուղի կողքին է:
- Եվրոպական / անգլիական բաղեղ մնացածներից լավ կլանում է ածխածնի երկօքսիդը, ինչպես նաև մաքրում է օդը թունավոր նյութերից, ֆորմալդեհիդից և ծանր մետաղներից:
Ննջարան

- Եռաճյուղ Սանսեվիերիա գիշերային ժամերին թթվածին է արտադրում և մաքրում օդը թունավոր նյութերից, ինչը զգալիորեն կլավացնի ձեր քունը:
- Սպատիֆիլլում ակտիվորեն կլանում է արտադրական և կենցաղային տոքսինները (ացետոն, բենզոլ, ամոնիակ): Հատկապես օգտակար է վերանորոգումից հետո, երբ տարածքի օդը լի է վնասակար նյութերով:
- Ֆալենոպսիսը բույս է հիասքանչ ծաղիկներով: Արտադրում է մեծ քանակությամբ թթվածին՝ գիշերային ժամերին, մաքրում է օդը տոլուոլից:
Մանկասենյակ

- Սուրճի ծառը բնական ֆիլտր է: Մաքրում է օդը բենզոլից, ֆորմալդեհիդից, ֆենոլից, եռաքլոր էթիլենից:
- Հիբիսկուս - ստեղծում է հաճելի միկրոկլիմա. Ֆիտոցիդները, որոնք պարունակվում են բույսի մեջ, թարմացնում և մաքրում են օդը, մոտակայքում գտնվող բույսերն սկսում են ավելի լավ աճել և չեն հիվանդանում:
- Ալպյան մանուշակ - օգնում է հաղթահարել անքնությունը, խրոնիկ հոգնածության, նյարդային վիճակի և դյուրագրգռության սինդրոմները:
Հյուրասենյակ

- Թեքված Դրացենա - մաքրում է օդը ֆորմալդեհիդից և բենզոլից:
- Սրածայր քլորաֆիտում - պայքարում է տրասպորտային միջոցների արտանետումների արդյունքում առաջացած ֆորմալդեհիդի, ծխախոտի ծխի դեմ, հրաշալիորեն մաքրում և խոնավեցնում է օդը:
- Բենջամինի ֆիկուս - ոչնչացնում է օդում բենզոլը, եռաքլոր էթիլենը և ֆենոլը:
Խոհանոց
- Ալոե - մաքրում է օդը բենզոլից և ֆորմալդեհիդից:
- Ծաղկող Ստեֆանոտիս - թարմացնում է խոհանոցի օդը: Լավ խնամքի դեպքում ձեզ շնորհակալություն կհայտնի իր գեղեցիկ, սպիտակ ծաղիկներով՝ ամբողջ տարին:
- Սենպոլիա — առավելությունը բնակարանից մրջյուններին վտարելն է:
Աղբյուրը՝ Adme.ru:
1
Widest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summari...
2
Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program
3
From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armen...
4
Welcome to the ID booth: Big Christmas Market
5
AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center Archive




