«Խոստումը» ֆիլմի փակ ցուցադրության հյուրերն ու առաջին տպավորությունները
PHOTO
Wnews.am-ը գրում է
Այսօր «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության մասին պատմող լեգենդար Քըրք Քըրքորյանի «Survival Pictures»-ի և օսկարակիր կինոռեժիսոր Թերրի Ջորջի «Խոստումը» ֆիլմի հայաստանյան փակ ցուցադրությունը:
Ցուցադրությանը ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, նախարարներ ու այլ բարձրաստիճան անձինք: «Խոստումը» ֆիլմին Wnews.am-ը դեռ կանդրադառնա, հիմա ներկայացնում ենք ֆիլմից հետո մշակութային, քաղաքական ու հասարակական գործիչների տպավորությունները:
ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյան. Ես երկրորդ անգամ եմ դիտում ֆիլմը։ Առաջին անգամ այն դիտեցի մոտ տաս օր առաջ լոսանջելեսյան պրեմիերային եւ հզոր էմոցիոնալ պայթյուն իմ մեջ տեղի ունեցավ, իսկ այսօր երկրորդ անգամ միեւնույն զգացողությունն էր։ Ֆիլմում հնչեց, բարձրաձայնվեց, որ մենք կանք։ Իմ կարծիքով ֆիլմը դրա մասին է, որ մենք կանք եւ պետք է շարունակենք ապրել եւ ապրելով կարողանանք մեր վրեժը լուծել։ Կարծում եմ այդ ֆիլմը ցանկացած հայի համար լավագույն միջոցն է խնկարկելու մեր նախնիների հիշատակը, եւ, իհարկե, արվեստը լավագույն միջոցն է համախմբվելու, օտարի սիրտ եւ հոգի ներթափանցելու այն խնդիրներով, որ մեկ դարից ավել է՝ չենք կարողանում լուծել։ Կարծում եմ ֆիլմն իր կարեւորագույն դերակատարումը կունենա եւ աշխարհով մեկ ցուցադրվելուց հետո համաշարհային առաջադեմ հանրության մեջ շատ բան կփոխի։ Շնորհավորում եմ ֆիլմի հեղինակներին, շնորհավորում եմ նաեւ մեզ, թեպետ առիթը տխուր է, բայց արժե շնորհավորել, որովհետեւ որքան հեռանում է ժամանակաշրջանը, այնքան կարծես թերանում է վերքը, բայց արվեստի լեզվով խոսելով՝ կարողանում ենք թարմացնել այն: Շնորհավորում եմ։

Տիգրան Մանսուրյան-կոմպոզիտոր. Չափազանց հուզիչ ֆիլմ է եւ արժանի է, որ համաշխարհային մեծ բեմում այսօր իր տեղը զբաղեցնի։ Լավ ազդակ է բոլոր նրանց համար, ովքեր համառորեն չեն ուզում իրենց աղբը խոստովանել։ Ես կասկած չունեմ, որ արդյունք լինելու է։ Կեցցե Քըրք Քըրքորյանը, ով ապրել է այնպես, որ մահից հետո էլ Ցեղասպանության ճանաչման գործին աջակից լինի։

Ռոբերտ Ամիրխանյան-կոմպոզիտոր. Զգացումներն այնքան խորն են, տպավորություններն այնքան հզոր, որ դեռ բանականությանը մոտենալ եւ ձեւավորել միտքը բարդ է, բայց պիտի ասեմ, որ ֆիլմի մեջ զգալու ես իրական կարեկցանքի խոսքը եւ իրական զգոնության կանչի խոսքը: Ամերիկյան կինոն իր ամբողջ դեկորատիզմի առանձնահատկություններով հանդերձ իրական ցավի մասին է խոսել։ Շատ ծանր է ֆիլմը նայել, որովհետեւ գործ ունենք մարդկային ճակատագրի հետ, արժեքային համակարգերը չենք կարող գնահատել թույլ կամ ուժեղ ձեւակերպումով։
Շարունակությունը՝ այստեղ





















































1
Kapan International Music Festival to Take Place Third Time, Welcomes World-Class Artists and Debuts...
2
Ucom Launches Special Promotion for Armenian Football Fans Ahead of FIFA Club World Cup 2025
3
Converse Bank Partners with IFC to Boost Trade Finance Capabilities
4
IDBank and Henley & Partners Successfully Held the “Invest Beyond Borders: Global Mobility & Private...
5
AraratBank holds Annual General Meeting of Shareholders