Ի՞նչ կարելի է գնել 1 դոլլարով՝ աշխարհի տարբեր երկրներում (ֆոտոշարք)
LIFEՇատերը վստահ են, որ 1 դոլլարով կարելի է լավագույն դեպքում մեկ տուփ ծամոն գնել, ուրիշ ոչինչ: Բայց աշխարհի որոշ երկրներում այդ գումարով կարելի է ավելի լուրջ բաներ գնել:
Past.am-ը կպատմի ձեզ, թե մեկ դոլլարով ինչեր կարելի է գնել աշխարհի տարբեր երկրներում:
Իտալիա

Վճարելով մեկ դոլլարից մի փոքր ավելի (ավելի կոնկրետ՝ մեկ եվրո), դուք կարող եք տուն գնել այնպիսի նահանգներում, ինչպիսիք են Լիգուրիան, Սիցիլիան, Պիեմոնտը և Աբրուցոն: Իշխանությունները իջեցված գներ են սահմանում անշարժ գույքի համար, որպեսզի շտկեն իրավիճակը քիչ բնակեցված քաղաքներում և գյուղերում:
Ֆրանսիա

Ֆրանսիայի մայրաքաղաքում մեկ դոլլարի դիմաց կարելի է գնել մեկ շիշ խմելու ջուր, բայց ոչ թե սրճարանից, այլ որևէ մթերային խանութից:
Հունգարիա

Բուդապեշտի ոչ թանկարժեք փաբերում այս գումարի դիմաց կարելի է գնել մեկ բաժին տեղական խմիչք, որը կոչվում է «պալինկա»:
Վիետնամ

Այս երկրում մեկ դոլլարը կարելի է ծախսել հետևյալ կերպ. որպես հուշ գնել ծղոտե սրածայր գլխարկ կամ կոբրայի թույն պարունակող բուժիչ քսուք, կես ժամ երգել կարաոկեում կամ բոուլինգ խաղալ:
Բելգիա

Բրյուսելի ոչ կենտրոնական հատվածներում մեկ դոլլարով կարելի է գնել կես բաժին բելգիական վաֆլի: Կենտրոնում այս գումարով կարելի է միայն ծամոն գնել:
Կամբոջա

Այս երկրում մեկ դոլլարով կարելի է գնել երկու մանգո՝ արդեն մաքրած վիճակում: Ինչպես նաև՝ այս գումարով կարելի է ձեռք բերել մրգի տեսականի՝ սառույցով և խտացրած կաթով և երկու բաժին տապակած բանան:
Ճապոնիա

Տոկիոյի սուպերմարկետներում մեկ դոլլարով կարելի է գնել սովորական արագ պատրաստվող լապշա՝ առանց հավելումների:
Վենեսուելլա

Կարակասում կամ երկրի ցանկացած այլ քաղաքում կարելի է լիցքավորել բենզինի լրիվ բաք, քանի որ այս երկրում բենզինի գինն աշխարհում ամենացածրն է: Եթե դուք առանց մեքենայի եք, ապա այդ գումարով կարող եք հասարակական տրանսպորտի 4 տոմս գնել:
Չեխիա

Պրահայի որևէ խանութում մեկ դոլլարով կարելի է գնել տեղական արտադրության չորս շիշ բաց գարեջուր:
Հնդկաստան

Մեկ դոլլարով հայտնի հանգստյան քաղաք Գոայում փողոցային առևտրականներից կարելի է գնել տալի՝ հնդկական ավանդական կերակուր, որը բաղկացած է բրնձից, թթու բանջարեղենից, տարբեր սոուսներից և համեմունքներից:
Աղբյուրը՝ adme.ru:



