Yerevan, 05.May.2026,
00
:
00
BREAKING


Ինչու և ինչպես որոշվեց կառուցել Եղեռնի զոհերին նվիրված հուշահամալիրը

SOCIETY

Անվան պատմություն

Ըստ ավանդության՝ «Ծիծեռնակաբերդ» անունն այս բարձունքը ստացել է այստեղ ապրող ծիծեռնակների անունից, որոնք օգնում էին հեթանոսական աստվածներ Վահագնին ու Աստղիկին միմյանց լուրեր փոխանցել։

Похожее изображение

Պատմություն

 

Ծիծեռնակաբերդի այգում վեր խոյացած հուշահամալիրի կառուցումը կապված է ՀԿԿ ԿԿ երեք I քարտուղարների` Յա. Զարոբյանի, Ա.Քոչինյանի և Կ.Դեմիրճյանի անունների հետ: Չնայած այն հուզմունքին, որ ապրում էր ժողովուրդը` վերջապես կոթողն անմար կպահի հայ ժողովրդի նկատմամբ կատարած սարսափելի եղեռնագործության մեկուկես միլիոն զոհերի հիշատակը, հուշարձանի կառուցումը համարվում էր փակ կառույց, լրատվություն չկար:

Հեշտ չէր այդպիսի կարճ ժամանակահատվածում կառուցել հուշարձանը: Ըստ նախագծի՝ պետք է տեղադրվեին 12 մեծաչափ քարեր, սակայն այդպիսի քարեր հատելն անհնարին էր: Որոշում են քարերի չափսերը փոքրացնել կամ քարը փոխարինել բետոնով: Ճարտարապետները չեն համաձայնում, սակայն գտնում են լուծումը: Ս.Քալաշյանը Արթիկի քարհանքում նշանակվում է աշխղեկի օգնական: Նրան հաջողվում է մեծածավալ քարեր հատել հանքի առաջին շարքից: Հուշահամալիրի կառուցումը կապված էր նաև այլ դժվարությունների հետ, իսկ ժամանակը սահմանափակ էր: Որոշված էր կառույցն ավարտել մինչև 1967թ. նոյեմբերի 29-ը:

Տագնապներ կային, որ այն չէին հասցնի ավարտել նշված ժամկետում: Երևանի քաղկոմի քարտուղար Լ.Ղարիբջանյանը կառույցի շինարարության պատասխանատու է նշանակում Կարեն Դեմիրճյանին, որ այդ ժամանակ քաղկոմի քարտուղար էր: Հուշահամալիրի կառուցումը նա ղեկավարում էր մեծ պատասխանատվությամբ: Կարեն Դեմիրճյանը գիտեր, թե եղեռնի հուշարձանի կառուցումը ինչ է նշանակում հայ ժողովրդի համար: Շինարարության բոլոր մասնակիցներն իրենց պատվի գործն էին համարում հուշարձանի կառույցը ավարտել ժամանակին և բարձր որակով: Եվ Ծիծեռնակաբերդի բարձրունքի վրա բարձրացավ XX դարի առաջին ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժող հուշակոթողը:

Հուշահամալիրի բացումը տեղի ունեցավ, ինչպես նախատեսված էր 1967թ. նոյեմբերի 29-ին Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելու տարեդարձի օրը: Կիրովի անվան քիմիական կոմբինատի մշտաբորբոք քուրայից վառած և զրահամեքենայով Ծիծեռնակաբերդ բերած ջահը հանձնում են ՀԿԿ ԿԿ I քարտուղար Անտոն Քոչինյանին: Ընդունելով ջահը, նա վառում է հավերժական կրակը և բարձրանալով ամբիոն դիմում է ճառով ներկաներին.

Տասներկու սյուներ

Картинки по запросу ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը բաղկացած է երեք հիմանական կառույցներից՝ Հավերժության տաճար, «Վերածնվող Հայաստան» Հուշասյուն և Հուշապատ։ Հավերժության տաճարը բաղկացած է 12 քարե սալերից, որոնք դասավորված են շրջանաձև կորացած դեպի ներս։ 12 թիվը ընտրված է՝ ելնելով երկրաչափական օրենքներից, բայց ժողովուրդը համարում է, որ այդ սյուները խորհրդանշում են Արևմտյան Հայաստանում գտնվող 12 խոշորագույն նահանգները։

Իրականում Արևմտյան Հայաստանի՝ Օսմանյան կայսրության նահանգների թիվը եղել է վեց (Վան, Էրզրում, Դիարբեքիր, Բիթլիս, Տրապիզոն, Սեբաստիա), Խարբերդի հետ՝ 7, բացի դրանից՝ առանձին եղել է Կիլիկիան՝ որպես Ադանայի վիլայեթ։ Պատմական Մեծ Հայքի նահանգներից ևս, Արևմտյան Հայաստանում չեն գտնվել 12-ը. Այրարատը ամբողջությամբ մտել է Երևանի նահանգի և Կարսի մարզի, Սյունիքը՝ Երևանի և Ելիզավետպոլի նահանգների, Արցախը և Ուտիքը՝ ամբողջությամբ Ելիզավետպոլի նահանգի, Գուգարքը՝ ամբողջությամբ Թիֆլիսի նահանգի ու Կարսի մարզի, իսկ Փայտակարանը՝ Բաքվի նահանգի մեջ։ Պարսկահայք նահանգը և Վասպուրականի արևելքը եղել և մնում են Իրանի կազմում, այսինքն՝ Թուրքիայի կազմում եղել են Մեծ Հայքի նահանգներից 6-ը, իսկ Տայքը և Վասպուրականը՝ մասամբ։ Անգամ եթե հաշվել Փոքր Հայքի նահանգները՝ դարձյալ 12 թիվը չի դառնում։

Ճարտարապետ Սաշուր Քալաշյանի վկայությամբ՝ «Մարդիկ կան, որ ասում են` այդ 12 սյուները Արևմտյան Հայաստանի 12 վիլայեթներն են կամ 12 առաքյալները: Նման բան չկա: Ինձ համար կարևոր է կոթողի հարմոնիան: Մենք փորձել ենք մի քանի տարբերակ` չորս, ութ, տասնվեց սյուներ, բայց ամենագեղեցիկը եղավ տասներկուսով»։[3] 30 մետր տրամագծով շրջանաձև դասավորությամբ 12 հսկա խոնարհված քարերը որևէ կապ չունեն Թուրքիայի 12 վիլաեթների հետ. սալերը կարող էին լինել 6 կամ 9։ Իսկ Սգո պատը կառուցվեց, որովհետև հուշահամալիրի ձախ հատվածում ընդհանուր կառույցին խանգարող բնակելի տներ կային, պարզապես երկար պատով բնակարաններն անջատվեցին Հայոց Մեծ եղեռնի զոհերին նվիրված հուշակոթողից։

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan