Yerevan, 05.May.2026,
00
:
00
BREAKING


Նորվեգացի պատմաբանն առանց Ցեղասպանության ճանաչման Հայաստանի և Թուրքիայի միջև հաշտեցում չի տեսնում

SOCIETY

Տարբեր երկրների կառավարությունների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը թույլ կտա շարժվել առաջ: Այս մասին Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց նորվեգացի պատմաբան Բյորդ Լարսենը, ով հայտնի է Հայոց ցեղասպանության մասին իր հետազոտություններով ու գիտական աշխատանքներով: Ներկայացնում ենք հարցազրույցն ամբողջությամբ:

-Որքանո՞վ է Նորվեգիայի հասարակությունը տեղեկացված Հայոց ցեղասպանության մասին:

-Հասարակությունը վերջին տասը տարիների ընթացքում ավելի տեղեկացված է դարձել: Սակայն ցավալի է ասել, որ ինչպես շատ ուրիշ երկրներում, այնպես էլ այստեղ հիմնական կենտրոնացումը ճանաչմանը հաջորդող միջազգային հետևանքներն են և Թուրքիայի պատասխանները: Շատ մարդիկ չափազանց քիչ բան գիտեն, թե ինչ է իրականում տեղի ունեցել 1915 թվականին Օսմանյան կայսրությունում և ցեղասպանության զոհերի մասին: Պետք է հիշել, որ պատմաբանները, ինչպես ես, սահմանափակ ազդեցություն ունեն մեդիայի վրա: Դու կարող ես գրել կարծիքներ և հոդվածներ ու այդպես շարունակ, սակայն շատ մարդիկ չեն կարդում դրանք: Նրանք կարդում են թերթերի և լրատվական կայքերի գլխագրերը. ահա թե ինչու է այդքան կարևոր, որ կառավարությունները ճանաչեն ցեղասպանությունը, որպեսզի հնարավոր լինի շարժվել առաջ և գրել կարևորի մասին, այն մասին, թե ինչ է տեղի ունեցել, և որ պատմությունը շարունակվում է հայերի ու մյուս քրիստոնյաների հետ, ովքեր Մերձավոր Արևելքում կոտորվում և արտաքսվում են:

-Ավելի քան 10 եվրոպական երկիր ճանաչել է Հայոց ցեղասպանություն. ինչո՞ւ Նորվեգիան չի հետևում նրանց:

-Նույն տխուր պատմությունն է. տնտեսական և աշխարհաքաղաքական հետաքրքրությունները ստվերում են էթիկան: Նորվեգիայի կառավարությունները (անկախ նրանից սոցիալ-դեմոկրատ են, թե պահպանողական) օգտագործում են նույնատիպ փաստարկները. ցեղասպանության հարցին պետք է առնչվեն պատմաբանները, այլ ոչ թե կառավարությունները, Նորվեգիայի կառավարությունը չի ցանկանում մտնել բանավեճի մեջ, որը կարող է Թուրքիայի և Հայաստանի միջև հաշտեցումն ավելի բարդացնել: Իհարկե, այս ամենը սխալ է: Պատմաբանները տասնամյակներ է՝ զբաղվում են այս հարցով և բոլոր գլխավոր ցեղասպանագետնե րը եզրակացրել են, որ դա իսկապես ցեղասպանություն է եղել: Այս հարցում վիճաբանելու գաղափարը թուրքերի և նրանց որոշ պրոտագոնիստների կողմից մանիպուլյացիայի հետևանք է: Բոլորն են հասկանում, որ չի կարող լինել հաշտեցում, քանի դեռ այն նախապատրաստողները հրաժարվում են ընդունել հանցանքը: Սակայն սա է «ռեալպոլիտիկի» տրամաբանությունը. շահերը հաղթում են փաստերին և բարոյականությանը:

-Թեկնածուական ատենախոսություն եք պաշտպանել Հայոց ցեղասպանության թեմայով: Այս հարցով նոր հետազոտություն իրականացնո՞ւմ եք:

-Ես մշտապես հետևում եմ այս թեմայով նորություններին և հրապարակումներին, ինչպես, օրինակ, Թաներ Աքչամի ուսումնասիրությունն օսմանյան հեռագրերի վերաբերյալ և այդպես շարունակ, սակայն այս պահին քիչ ժամանակ ունեմ մեծ հետազոտություն իրականացնելու համար, քանի որ աշխատում եմ լիբերալ թինքթանքում, ինչը շատ ժամանակատար է: Սակայն ժամանակ առ ժամանակ գրում եմ Հայաստանի և ցեղասպանության մասին իմ հոդվածներում: Կարևոր է թեմայով հետաքրքրված մարդկանց մշտապես տեղեկացված պահելը:

-Ձեր հետազոտությունների ժամանակ արդյոք ինչ-որ բացահայտում ունեցել եք, որը կարող եք կիսել հայ ընթերցողի հետ, և որը կարող է առանձնահատուկ ազդեցություն ունենալ ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում:

- Լավ հարց է: Հանրաքվեում Էրդողանի հաղթանակի և նրա ավտորիտար քաղաքականության պատճառով կարող է այս պահին հնարավորությունների պատուհան բացվել: Թուրքիան կարող է դուրս հանվել Եվրոպայի խորհրդից մահապատժի վերականգնման պատճառով: Եթե Թուրքիան թիկունք դարձնի Եվրոպային և թուլացնի աշխարհաքաղաքական կապերը ժողովրդավարական աշխարհի հետ, կառավարությունը կարող է փոխել իր վերաբերմունքը ճանաչման հարցի նկատմամբ: Նախորդ տարի Գերմանիայի կողմից ընդունված բանաձևը ևս նպաստում է այս հնարավորությանը: Այդ պարագայում ես անպայման կանեմ ինձ հասանելիք գործը :

-Ինչպե՞ս կգնահատեք Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայի ներկայիս դիրքորոշումը:

-Իհարկե Էրդողանը չափազանց ագրեսիվ է այս հարցում: Որպես պոպուլիստ և ավտորիտար՝ նա բնականաբար լավատեղյակ է արտաքին թշնամիների օգուտների մասին: Հետևաբար, կարծում եմ՝ նա հարցն օգտագործում է իր շահերի համար. Արևմուտքը հայերին օգտագործում է որպես թուրքերի նկատմամբ զրպարտանքի գործիք և այլն, և այլն: Քրդերի դեմ նրա պատերազմը մեկ այլ օրինակ է: Վերջերս աշխատում էի և գրում Էրդողանի գաղափարախոսության մասին: Բոլորդ գիտեք, որ նա իսլամիստ է, որ մեծապես վերջ է դրել քեմալական աշխարհիկ ավանդույթներին: Եթե դիտարկեք երիտթուրքերի գաղափարախոսությունը, որը էթնիկ ազգայնականության և իսլամական օպորտունիզմի միախառնում էր, ապա կտեսնեք նմանություններ այն ճանապարհի հետ, որով այսօր գնում է Թուրքիան: Էրդողանը նաև հիանում է սոցիոլոգ և երիտթուրքերի առաջատար մտավորական Զիա Գյոքալփով, ով գտավ ժամանակակից միատարր պետության իր գաղափարները եվրոպական մտածողների շրջանում, ովքեր էլ հետագայում ոգեշնչեցին ժամանակակից ֆաշիզմը: Էրդողանի կենտրոնացումը հայերի վրա կարող է մեկնաբանվել նաև որպես գաղափարական նոստալգիա: 

-Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին Դուք Երևանում էիք: Ինչպիսի՞ տպավորություն եք ստացել Հայաստանից:

-Օհ, ես շփոթված էր: Դա հիանալի էր և շատ զգացմունքային: Դա իմ առաջին այցելությունն էր Հայաստան ցեղասպանության հարցով տարիներ ի վեր աշխատանքից հետո: Բնական է, որ 100-րդ տարելիցին այցը Ծիծեռնակաբերդ աննկարագրելի ազդեցություն թողեց ինձ վրա: Երևանը հիասքանչ քաղաք է: Ես նաև հնարավորություն ունեցա ճանապարհորդել Հայաստանով՝ Սևանա լիճ և դրան շրջապատող սարերը, Գառնի, Նորավանք, Խոր Վիրապ և իհարկե Գեղարդ:

-Կրկին Հայաստան այցելելու ծրագրեր ունե՞ք:

-Այս պահին ոչ, սակայն վստահաբար կրկին այցելելու եմ: Եթե որևէ հետաքրքիր համաժողով լինի, ես կլինեմ այդտեղ: Իմ կինն ու երեխաները ևս պետք է տեսնեն Հայաստանը: Դուք անշուշտ զբոսաշրջիկների կարիք ունեք, դա կօգնի կառուցել երկիրը: Մարդիկ պատկերացում անգամ չունեն, թե ինչ են կորցնում:

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan