Գիտնականները պարզել են, թե որ տարիքում են կանայք ամենից գրավիչ լինում
LIFEԲրիտանացի գիտնականները որոշել են պարզել այն տարիքը, որին հասնելով մարդկության գեղեցիկ կեսը օժտվում է առավելագույն գրավչությամբ։ Այդ նպատակով նրանք ծավալուն սոցիոլոգիական հետազոտություն են իրականացրել՝ հարցում անցկացնելով մառախլապատ Ալբիոնի ավելի քան երկու հազար բնակիչների շրջանում։
Թե՛ տղամարդիկ, թե՛ կանայք կարծում են, որ կանացի գրավչությունը առավելագույնին է հասնում մոտ 30 տարեկանում, փոխանցում է Planet-today–ը։ 30 տարեկանը հենց այն տարիքն է, երբ կինը ծաղկում է, համոզված է հարցվածների մեծ մասը։ Նրանց կարծիքով այդ տարիքում կանայք արդեն յուրացնում են իրենց ճիշտ ներկայացնելու ունակությունը, նաեւ ցուցադրում են ինքնավստահության բավական բարձր մակարդակ։
Գրավչությունը, ինչպես կարծում են հետազոտության մասնակիցները, պայմանավորված է ոչ միայն ի բնե տրված արտաքին տվյալներով, այլեւ ինքդ քո վրա աշխատելու արդյունք է:



