Yerevan, 19.June.2026,
00
:
00
BREAKING


Հայաստանում բնակվում է Հայոց ցեղասպանության 18 ականատես-վերապրած

SOCIETY

 Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ հանրության ուշադրությունն աշխարհում ու Հայաստանում  այս տարի կենտրոնացել է  թուրքական  հակաքարոզչությունը հաջողությամբ հաղթահարած «Խոստումը» պատմական դրամայի շուրջ: 

Դժվար է ստույգ հաշվարկել, թե քանի ֆիլմ է նկարահանվել մեկ դար առաջ տեղի ունեցած ոճրագործությունից հետո, բայց փաստ է, որ անգամ 100 տարին չի խանգարում ոչ միայն  Մեծ եղեռնը վերապրածների սերունդներին, այլև աշխարհի տարբեր անկյուններում բնակվող մարդկանց՝ անկախ տարիքից և ազգային պատկանելությունից, քաղաքական հայացքներից, դատապարտել 20-րդ դարասկզբին մարդկության դեմ գործված մեծագույն ոճրագործությունը: 

Դժվար է պատկերացնել նաև, որ մեր կողքին, մեր հանրապետությունում, անգամ մեր քաղաքում ապրում են մեկ դարը բոլորած մարդիկ, որոնց կյանքի գուցե այս կամ այն իրադարձություն, դրվագ ոչ միայն սերտ առնչություն ունի հեռավոր 1915 թվականին հետ, այլև նույնությամբ արտացոլում է նրանց կյանքում տեղի ունեցած իրականությունը: 

[gallery id= 58816]

Պատմական ծննդավայրերից տարհանված, ընտանիքի անդամներին ու հարազատներին, տներն ու այգիները, ունեցվածքը կորցրած, դաժանության հետ մանուկ հասակում առերեսված, փոխված ճակատագրերով մարդիկ են ցեղասպանության ականատես-վերապրածները: 
Նրանց կյանքը տարիքից ելնելով վաղուց արդեն ծանրացրել է տարատեսակ հիվանդություններով ու ծերությամբ պայմանավորված բարդություններով: Նրանցից յուրաքանչյուրն ունի իր պատմությունը ու իր անջնջելի հիշողությունը, որից որևէ պատառիկ, անշուշտ, այս կամ այն շեշտադրմամբ պատկերվել է տարբեր կինոժապավեններում, ու ն աև  «Խոստումը» ֆիլմում: 

2017 թվականի ապրիլի տվյալներով՝ մեր երկրում բնակվում է Հայոց ցեղասպանությունը վերապրած 18 անձ, նրանցից 4-ը` արական սեռի:  Աստիճանաբար ականատես-վերապրածների շարքերը  նոսրանում են: 2014թ. նրանց թիվը հասնում էր 39-ի, նրանցից  25-ը կին էր, 14-ը տղամարդ: Սոցիալական ապահովության պետական ծառայությունից տրամադրված տվյալներով 2016թ. ապրիլին Հայաստանում բնակվում էր  Հայոց ցեղասպանությունը վերապրած 21 անձ, նրանցից 4-ը` տղամարդ: 

Նախկին Օսմանյան կայսրության տարածքում մինչև 1915 թվականի դեկտեմբերի 31-ը ծնվածները, բացի իրենց կենսաթոշակից, պետության կողմից ստանում են նաև հավելավճար իրենց կենսաթոշակի 50%-ի չափով և հարյուր հազար դրամ որպես ցեղասպանությունը վերապրած: Մեզանից շատերը փոքր տարիքից,  անգամ մանկասայլակում, ընտանիքի անդամների ուղեկցությամբ հաճախ են այցելել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Բարձունքը հաղթահարելիս  պարտադիր պայման էր նաև ծաղիկները մարդկանց հոսքի միջով անվնաս դեպի անմար կրակը հասցնելը: Առ այսօր կիսամանկական տպավորություն Õ §, թե որքան շատ  ծաղիկներ խոնարհվեն, այնքան ավելի շատ կարտահայտվի մեր համընդհանուր բողոքը կատարվածի հանդեպ` ընդգծելով ճանաչման ու հատուցման արդար պահանջը: 

Արդեն հասուն տարիքում դեպի Ծիծեռնակաբերդ  կարևոր այս քայլերթը  յուրաքանչյուր հայ և օտարազգի  կատարում է դրդապատճառից ելնելով, իր ուրույն ապրումներով:  Ոմանց համար  նախնիների պատմության մանրամասններն  անհայտ են, ոմանց համար ակնհայտ փաստաթղթային ճշգրտությամբ․․․ Համաձայնեք, որ 102 տարի առաջ, ինչպես նաև դրան նախորդող ու հաջորդող  ժամանակահատվածում հայերի զանգվածային տարհանման և կոտորածի փաստացիությունն աշխարհին ապացուցելու կարիք չկա: Տասնյակ վկայությունների, արժեքավոր փաստաթղթերի ու ապացույցների կողքին անջնջելի Õ § մարդու  գենետիկ հիշողությունը, որ ոչ միայն ապրիլի 24-ին, այլև շատ ավելի հաճախ ստիպում է հիշել, որ ցեղասպանություն տեսած մարդկանց ժառանգն ես, և խոստանալ, որ պահանջատեր կլինես հատուցման համար ու չես նահանջի պայքարից: Չնահանջող պայքարի խոսուն դրսևորումը մարդկանց չդադարող հոսքն է դեպի բարձունք, որին ամեն տարի նախորդում է  ավանդական ջահերով երթը:

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում կուտակված ահռելի քանակի խոնարհված ծաղիկներն արդեն մոտ մեկ տասնամյակ է հատուկ վերամշակում են անցնում:  Հիշատակի միջոցառման շրջանակում բոլոր ծաղիկները խնամքով հավաքվում և տեղափոխվում են հուշարձանի հետնամաս, առանձնացվում են ցողունն ու ծաղկաթերթիկները: Ստացված թուղթն օգտագործում է նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի համար հուշագրեր, հրավիրատոմսեր պատրաստելու նպատակով: Այս կերպ ևս,  կարծես, բոլորիս ապրումներն ու սպասումները երկրորդ կյանք են ստանում:

105-ամյա մուսալեռցի Սիլվարդ Ատաջյանը հուշահամալիր հասնել չի կարող, առողջությունը չի ներում: Ականատես-վերապրածը ապագայի  հույսերն ու մարդկային ողջ ջերմությունն ամենից շատ փոխանցում է կրտսեր ծոռնիկին: Մեծ տատի հանդեպ առանձնահատուկ սերն ու հոգատարությունը չթաքցնող Մայքը կգնա Ծիծեռնակաբերդ ծնողների հետ, տատի փոխարեն: 

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ «Արմենպրես»-ի «Ականատեսը» հատուկ նախագիծը երկու տարի շարունակ եռալեզու տարբերակով հանրությանը ներկայացրեց Երևանում և մարզերում բնակվող Մեծ եղեռնը վերապրած 32  մարդու պատմություն: Նախագիծը թարգմանվեց և հղումներով տեղ գտավ այլ լրատվամիջոցներում: 

Հեղինակ՝ Հայոց ցեղասպանությունը վերապրածների 4-րդ սերունդը ներկայացնող Տաթևիկ Գրիգորյան

 

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League