Yerevan, 19.June.2026,
00
:
00
BREAKING


Մարմինը հասկանում է, երբ մահը մոտ է

SOCIETY

Ոչ ոք չգիտի՝ երբ և ինչպես կմահանա: Սակայն աշխարհում կան մարդիկ, ովքեր գիտեն այդ ժամկետը: Դա իմանալ օգնում է ինտուիցիան:

– Կինս, ով ընդամենը 20 տարեկան էր, երեկոյան աշխատանքից գալով՝ ասաց. «Ինչպես եմ հոգնել, գուցե մյուս աշխարհում հանգստանամ»,- գրում է Գրիգորի Դորոնինը Սերգիև Պոսադից:

- Հաջորդ օրը մենք ավտովթարի ենթարկվեցինք: Կինս մահացավ, իսկ ես ողջ մնացի…

– Անցած ամառ ես ամուսնուս հետ գնացի այն քաղաքը, որտեղ ծնվել և մեծացել եմ, որոշ ժամանակ ծնողներիս հետ ապրելու,- իր նամակում պատմում է Իննա Պ.-ն Սամարայից:

- Մի անգամ պատշգամբում կանգնած Վոլգայով բնապատկերին նայելիս նա հանկարծ ասաց. «Կհավատա՞ս, որ ես այստեղ կմեռնեմ»: Իհարկե, ես զարմացա այդ հարցից. ամուսինս լրիվ առողջ էր: Բայց մի քանի շաբաթ անց նա հանկարծամահ եղավ սրտի կաթվածից:  

Այսպիսի օրինակները շատ են: Ամերիկացի բժիշկներ Ուիլյամ Գրինը, Ստեֆան Գոլդսթեսյնը և Ալեքս Մոսը, ուսումնասիրելով մահվան ֆենոմենը, հետազոտել են հանկարծակի մահացած մարդկանց հիվանդության հազարավոր պատմություններ:

Նրանց տվյալները ցույց են տալիս, որ մարդկանց մեծ մասը կանխազգացել է իր մահը: Ճիշտ է, նրանց կանխատեսումն արտահայտվել է ոչ թե մարգարեական արտահայտություններով կամ ժամանակից շուտ թաղմանը պատրաստվելով, այլ հոգեբանական վիճակով և հաճախ իրենց գործերը կարգի բերելու ձգտումով: Պարզվում է՝ շատ մարդիկ մահից ոչ շատ առաջ ընկճախտ են ապրում, որը կարող է տևել 1 շաբաթից մինչև կես տարի:

Բժիշկները ենթադրում են, որ այդ տարօրինակ մելամաղձությունն առաջացնում են հորմոնալ փոփոխություններն օրգանիզմում: Իսկ կարծես առանց պատճառի հուսահատության հոգեբանական գործառույթը կենտրոնական նյարդային համակարգը անխուսափելի մահվանը պատրաստվելն է: Այս վարկածը համախատասխանում է շատ հետազոտողների կողմից պաշտպանվող կարծիքին, որ մահը պարզապես գիտակցության անցումն է այլ կենսաձևի՝ գոյության էներգետիկ պլանի: Այլապես ինչի՞ համար է օրգանիզմին պետք այդպիսի «հոգեբանական պատրաստությունը»: Ոչ պարզապես իմանալու համար, որ շուտով ամեն ինչ ընդմիշտ կվերջանա:

Ի՞նչ է մահը կանխազգալու մարդկանց տարօրինակ ունակությունը: Այս հարցին պատասխանում է «Մեռյալների տիբեթյան գիրքը»: Արևելյան հավատալիքների համաձայն՝ մարդը էակ է, որը բաղկացած է երկու տեսակի նյութից՝ հաստ և բարակ: Հաստ մատերիան ձևավորում է մարդու ֆիզիկական մարմինը: Բարակը ձևավորում է նրա հոգևոր բնույթը, մասնավորապես՝ անզեն աչքով անտեսանելի բարակ մարմինը՝ հոգու յուրատեսակ թաղանթ: Իսկ մահը ոչ այլ ինչ է, քան բարակ մարմնի անջատում ֆիզիկական մարմնից: Բարակ մարմինն ունի իր աուրան, որը կարող են պայծառատեսները տեսնել: Այդ աուրայի ճառագայթումն է հնարավորություն տալիս պարզելու մարդու առողջական վիճակը: Աուրոախտորոշումը վաղուց կիրառվում է էքստրասենս բժշկության մեջ: Աստղային տեսողություն ունեցող մարդիկ կարող են աուրայով կանխագուշակել մարդու մահը:

Բայց ինչո՞ւ է մարդուն տրվում այդ սարսափելի կանխազգացումը: Արդյոք բնությունը որևէ իմաստ դրե՞լ է այդ ազդանշանի մեջ: Այդ հարցում մի հետաքրքիր հիպոթեզ կա: Գիտնականներին վաղուց հայտնի է լաբորատոր ուսումնասիրությունների արդյունքում պարզված փաստ՝ մահից առաջ կենդանի օրգանիզմի բջիջները հանկարծակի ռադիոակտիվ ճառագայթներ են արձակում: Լեհ ֆիզիկոս Յանուշ Սլավինսկու ենթադրությամբ՝ ալիքների այդ հոսքը, իր բնույթով բավական հզոր լինելով, կարող է իր մեջ մահացող էակի մասին տեղեկություն պատկերել, այդ թվում՝ պահել գիտակցության և հիշողության մասնիկները:

Բայց արդյոք սա՞ է մահացող բջիջների վերջին ազդանշանի գլխավոր նշանակությունը:   Մահից հետո կյանքի շարունակության մասին խոսում են բոլոր հոգևոր ուսմունքները: Մահից առաջ անհետացող աուրան, ինչպեսև տիեզերական նյութի ցանկացած տեսակ, անհետ չի լուծվում տարածությունում: Մարդու էներգետիկ համալիրի (բարակ մարմին) հետ միասին այն ուրիշ աշխարհ է փոխադրում մահացող էակի մասին ողջ տեղեկությունը, այլ կերպ ասած՝ նրա գիտակցությունը:

Մահանում է միայն ֆիզիկական մարմինը, իսկ գիտակցությունը շարունակում է գոյություն ունենալ որպես էներգիայի խտացում: Կենսաբանական հյուսվածքի ռադիոակտիվ ճառագայթումը մահվան պահին, ըստ երևույթին, բարակ մարմնին եզրափակիչ զարկ է տալիս՝ անմահ հոգին ուղարկելով Տիեզերքի տիրույթ: 

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League