Վիգեն Սարգսյանը ցավակցություն է հայտնել ՌԴ ռազմակայանի զինծառայողի մահվան կապակցությամբ
SOCIETYՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ապրիլի 23-ին ցավակցական հեռագիր է հղել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին՝ ՀՀ-ում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմակայանի պայմանագրային զինծառայող Դմիտրի Յալպաեւի մահվան կապակցությամբ:
«Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Ձեզ, ՌԴ Հարավային ռազմական շրջանի եւ 102-րդ ռազմակայանի հրամանատարությանը, զոհվածի հարազատներին եւ մերձավորներին: Ընդունեք մեր զորակցությունն ու կարեկցանքը:
Հավաստիացնում եմ, որ ՀՀ կառավարությունը ձեռնարկում է անհրաժեշտ բոլոր քայլերը` դեպքի հանգամանքներն ամբողջությամբ պարզելու եւ մեղավորներին պատժելու համար»,-ասված է ՀՀ պաշտպանության նախարարի ցավակցական հեռագրում:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



