Yerevan, 21.June.2026,
00
:
00
BREAKING


«Մենք միասին դեռ շատ աշխատանք ունենք անելու հանուն մեր Երևանի». Տարոն Մարգարյանն՝ արաբկիրցիներին

SOCIETY

Երևանի գործող քաղաքապետ, ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանը Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի շրջանակում ՀՀԿ ավագանու թեկնածուների հետ միասին նախընտրական հանդիպում է ունեցել Արաբկիր վարչական շրջանի բնակիչների հետ: 

Բակային հանդիպումների ժամանակ ամփոփելով անցած չորս տարիների աշխատանքը՝ Տարոն Մարգարյանը նկատել է, որ բնակիչների հետ մշտական կապի մեջ լինելու որդեգրած աշխատաոճն իրոք արդարացված է, ինչն էլ հնարավորություն է տվել այս տարիների ընթացքում լուծումներ տալ տասնամյակների բազում խնդիրների:

«Չորս տարի առաջ ես և իմ թիմը, ստանալով ձեր վստահության քվեն, մեր առօրյա աշխատանքով, ձեզ հետ ամեն օր մշտական կապի մեջ լինելով, արեցինք հնարավոր ամեն ինչ, որ մեր բոլորի մեծ տունը, մեր Երևանը դառնա ավելի բարեկարգ, հարմարավետ և գեղեցիկ: Եվ այն, ինչն արվել է այս տարիների ընթացքում, եղել է ձե՛ր աչքի առաջ, շատ դեպքերում նաև ձե՛ր անմիջական ու սրտացավ մասնակցությամբ, ինչի համար կրկին շնորհակալ եմ բոլորիդ: Այսօր կարող եմ նաև վստահորեն փաստել, որ ձեզ հետ մշտական կապի մեջ լինելու մեր որդեգրած աշխատաոճն, իրո՛ք, արդարացված էր, քանի որ հենց այդ մշտական կապի շնորհիվ բազում խնդիրների սկսեցին տրվել ավելի օպերատիվ լուծումներ, ինչը, միանշանակ, բոլորիս շահերից էր բխում»,- նշել է Տարոն Մարգարյանը:

Ավելի լավ Երևան ունենալուն ուղղված բոլոր այն ծրագրերը, որոնք դեռևս չորս տարի առաջ ներկայացվել էին Երևանի բնակիչներին ամբողջությամբ կյանքի են կոչվել՝ նկատել է ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանն ու հավելել, որ երևանցիները բազմիցս են համոզվել, որ իրենց վստահության քվեն ստացած թիմը ոչ թե խոստումներով, այլ գործով է ապացուցել իր սերն ու անմնացորդ նվիրումը երևանցու և Երևանի հանդեպ:

«Չորս տարի առաջ «Ավելի լավ Երևան» ունենալու մեր տեսլականը ներկայացնելով ձեզ, մենք ստացանք ձեր վստահության քվեն: Մեր քաղաքի հոգսերի և ձեր խնդիրների լուծումն ու մեր ընդհանուր ապագան դուք վստահեցիք մեզ: Այս տարիներն, իհարկե, լի էին քրտնաջան աշխատանքով, եռուզեռով, նոր ծրագրերով և զարգացումով: Եվ այսօր մենք ձեզ ենք ներկայացնում Հանուն Երևանի ապագային ուղղված մեր ծրագիրը, որը նույնպես իրատեսական է ու իրագործելի»:

Անդրադառնալով մայրաքաղաքում դեռևս լուծումներ պահանջող խնդիրներին՝ Երևանի գործող քաղաքապետ, ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանը նշել է, որ դրանց լուծման ուղղությամբ արդեն իսկ կան նախանշված հստակ ու իրատեսական ծրագրեր, որոնք ևս ճիշտ կառավարման ու ամենօրյա հետևողականության արդյունքում դառնալու են կատարած աշխատանք՝ Հանուն Երևանի ու երևանցու:

«Մենք երբևէ չենք խուսափել խոսել Երևանի առկա խնդիրների մասին: Ինչպես ամեն մի օջախ, ամեն մի տուն և վայր, Երևանը նույնպես ունի իր դեռևս չլուծված խնդիրները, որոնց ես տեղյակ եմ ավելի, քան որևէ մեկը: Եվ դա զուտ խոսքեր չէ՛, դա մեր համաքաղաքացիների, ձե՛զ հետ պարբերաբար անձամբ հանդիպելու և անմիջական շփվելու արդյունքն է, ինչը հնարավորություն է տալիս իմանալ ավելին ու փորձել հնարավորին արագ լուծումներ տալ խնդիրներին:

Վստա՛հ եմ, բոլորդ էլ համոզված եք, որ ես էլ ձեր նման ուզում եմ օր առաջ լուծված տեսնել բոլոր խնդիրները: Բայց բոլորս էլ լավ հասկանում ու գիտակցում ենք, որ դրա համար ժամանակ է անհրաժեշտ: Եվ այսօր ես և իմ թիմը ձեզ ներկայանում ենք Երևանի զարգացման նոր ծրագրով, որը կապահովի մեր քաղաքի հետագա առաջընթացը, մեր բնակիչների դեռևս չլուծված խնդիրներին կտա արժանահավատ և իրատեսական լուծումներ:

 Համոզվա՛ծ եղեք, ինչպես մենք իրականություն դարձրեցինք «Ավելի լավ Երևան» ունենալուն ուղղված ծրագիրը, այնպես էլ կյանքի կկոչենք «Հանուն Երևանի» ապագայի բոլոր ծրագրերը»,- ասել է Տարոն Մարգարյանը:

Հանդիպումների ավարտին Երևանի գործող քաղաքապետ, ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանը ջերմ և անմիջական մթնոլորտում շփվել է արաբկիրցիների հետ, լսել նրանց կողմից բարձրացվող հարցերն ու առաջարկները և վստահեցրել, որ դրանք ևս կդառնան ծրագրային առաջնահերթություններ ու հետզհետե կյանքի կկոչվեն: Բնակիչներն էլ իրենց հերթին, առաջիկա ընտրություններում հաջողություններ մաղթելով Տարոն Մարգարյանին, ընդգծել են, որ հավատում ու վստահում են Երևանի գործող քաղաքապետին ու նրա հետագա ծրագրերին:

 

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League