Սերժ Սարգսյանը կայացրեց որոշումը
POLITICSLragir.am-ը գրում է
Գելափի անունից Հայաստանում հարցումներ անցկացնող ընկերությունը հրապարակել է Երեւանի ավագանու ընտրության վերաբերյալ առաջին հարցումները: Ըստ այդմ՝ հարցվածների 61,2%-ը ձայնը կտա Տարոն Մարգարյանին, 11,5%-ը՝ Նիկոլ Փաշինյանին, 3,9%-ը ՝ Զարուհի Փոստանջյանին:
Ավագանու ընտրությանը մասնակցում են ՀՀԿ-ն, Ելք դաշինքն ու Երկիր Ծիրանի կուսակցությունը:
Երեւանի ավագանու ընտրությունը սովորաբար հաջորդում է Ազգային ժողովի ընտրությանը եւ բացի երեւանյան իշխանության ձեւավորումից, ունի նաեւ համապետական ընտրության լիցքաթափման ու արդյունքների «լեգիտիմացման» դեր ու նշանակություն:
Այս անգամ էլ բացառություն չէ, եւ հարցման հրապարակված տվյալները վկայում են այդ մասին: Ընդ որում, եթե խորհրդարանի ընտրության կապակցությամբ արված հարցումներում ՀՀԿ-ի տոկոսները սկսեցին «զրոյից» ու վերջին հարցումներում հասան առավելագույնին, Երեւանի ավագանու ընտրության կապակցությամբ հրապարակվեց «վերջնական» թիվը:
շարունակությունը՝ կայքում



