Գիտնականները պարզել են, որ բազուկի հյութը երիտասարդացնում Է ուղեղը
LIFEՖիթնեսով կամ սպորտով զբաղվելուց առաջ բազուկի հյութի օգտագործումը հանգեցնում Է ուղեղի զգալի երիտասարդացման, նրա աշխատանքի բարելավման: Այդ մասին գիտնականները գրել են Gerontology հանդեսում հրապարակված հոդվածում:
«Մենք բավական վաղուց գիտենք, որ ֆիզիկական վարժությունները բարերար ազդեցություն են ունենում ուղեղի վրա: Բայց մեր ոչ մեծ ուսումնասիրությունը ցույց տվեց, որ ինտենսիվ ֆիզիկական բեռնվածությունները՝ բազուկի հյութի զուգակցմամբ, Էլ ավելի շատ են փոխում հիպերտոնիայով հիվանդ տարեց մարդկանց ուղեղը, որն սկսում Է նվանվել նրան, ինչ մենք տեսնում ենք երիտասարդների գլխում»,- հայտարարել Է ԱՄՆ-ի Ուեյք-Ֆորեսթի համալսարանի աշխատակից Ջեկ Ռեջեսքին:
Բազուկի հյութը բացի մի շարք օգտակար վիտամիններից, միկրոտարրերից, պարունակում է նաև նիտրատներ, ազոտի միացություն, որոնք օրգանիզմին օգնում են արտադրել ազոտի մոնօքսիդի մոլեկուլներ՝ կարևորագույն բիոմոլեկուլներ, որոնք պատասխանատու են արյունատար անոթների սեղմվելու և լայնանալու համար:
Նյութը՝ Shabat.am-ի



