Մեծ Բրիտանիայի հարավում գտել են ԱՄՆ-ի Անկախության հռչակագրի երկրորդ պատճենը
INTERNATIONAL NEWSՀարվարդի համալսարանի հետազոտողները հայտարարել են, որ Մեծ Բրիտանիայի հարավում գտել են ԱՄՆ-ի Անկախության հռչակագրի երկրորդ պատճենը: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով AP-ն:
Փաստաթղթի առաջին օրինակը պահվում է Վաշինգտոնում, ԱՄՆ-ի Ազգային արխիվում:
Հետազոտողներ Էմիլի Սնեֆն ու Դանիել Ալենը փաստաթուղթը գտել են Չիչեսթերի պետական արխիվում: Գիտնականները ենթադրում են, որ այն 1780 թվականով է թվագրվում եւ նախապես պատկանել է Ռիչմոնդի երրորդ հերցոգ Չարլզ Լենոքսին:
Փաստաթղթում ստորագրությունները բաժանված չեն ըստ նահանգների՝ ի տարբերություն ԱՄՆ-ում պահվող Հռչակագրի: Հետազոտողները ենթադրում են, որ այն ստեղծվել է Նյու Յորքում կամ Ֆիլադելֆիայում:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



