Արտակարգ դեպք Արմավիրում. 60-ամյա տղամարդը տեսակի թթվային միացություն է խմել. նա հիվանդանոցում մահացել է
SOCIETYԱրմավիրի մարզում, ապրիլի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 09։30-ի սահմաններում Վաղարշապատի բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում ՖՕՄ-ով» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխվածը Դողս գյուղի բնակիչ՝ 60-ամյա Գուրգեն Գեղամյանն էր, ով նույն օրը, ժամը 09։00-ի սահմաններում, իրենց տանը դեռեւս չպարզված հանգամանքներում խմել է «Բ-58» տեսակի թթվային միացություն։ Հիվանդանոցում բժիշկները հայտնել են, որ Գ. Գեղամյանը ի վիճակի չէ բացատրություն տալու։
Արդեն այսօր՝ ապրիլի 22-ին, գիշերը ժամը 02։10-ի սահմաններում Գուրգեն Գեղամյանը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացել է։
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



