ՆԱՍԱ-ն բացահայտել է` ինչ արարծներ կարող են բնակվել Սատուրնի արբանյակի օվկիանոսներում
SOCIETYՆԱՍԱ-ի աստղակենսաբան Ռոկկո Մանիչելլին կարծիք է հայտնել, որ Էնցելադա արբանյակի ենթամակերեսային օվկիանոսում կարող են բնակվել «տիեզերական արջ» անվանումով հայտնի արարածները, որոնք նման են հատուկ տեսակի ջրային դանդաղաքայլ արջերի (Тихоходки):
Ինչպես հայտնում է Корреспондент-ը, Սատուրնի արբանյակներից մեկի վրա կյանքի հավանական գոյության մասին ՆԱՍԱ-ն հայտարարել է ապրիլի 13-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում: Հայտարարությունից անմիջապես հետո սկսվեցին քննարկումները Էնցելադայի հավանական բնակիչների մասին:
Գիտնականների կարծիքով` Սատուրնի արբանյակի վրա կյանքի համար անհրաժեշտ էներգիայի աղբյուր, եթե այն գոյություն ունի, կարող է հանդիսանալ հիդրոջերմային օդանցքների շուրջ կոնցենտրացիան, որոնք Երկրի վրա կենսական նշանակություն ունեն ծովային էկոհամակարգերի գոյատևման համար:



