Շիրակի մարզում ընթացքի մեջ են գարնանացանի աշխատանքները
SOCIETY Շիրակի մարզում ընթացքի մեջ են գարնանացանի աշխատանքները: Մարզում հիմնականում իրականացվում են գարնանացան գարու ցանքեր: Այն ընդգրկում է մոտ 12 հզ հեկտար տարածք՝ հիմնականում Ախուրյանի, Անիի և Արթիկի ներքին գոտում: Աշխատանքներին որոշ չափով խոչընդոտում են բնակլիմայական պայմանները՝ տեղումները: Այդ իսկ պատճառով, անցած տարվա համեմատ, մարզում գարնանային գյուղատնտեսական աշխատանքները բավական ուշ են մեկնարկել:
Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետ Մովսես Մանուկյանը: Դա, ըստ պատասխանատուի, իր բացասական ազդեցությունը կունենա բերքի վրա: «Ուշ ցանված գարին, չի տալու այն արդյունքն, ինչ ժամանակին արվածը: Այս տարի ուղիղ մեկ ամիս հետ է ընկել աշխատանքը»,- նշեց Մովսես Մանուկյանը:
Այս տարի ծրագրված է իրականացել նույնքան ցանք, որքան անցած տարի ՝ մոտ 19 հազար հեկտար: «Անցած տարի մարզում մոտ 3 հազար հեկտար պակաս աշնանացան ցորենի ցանքս ունեցանք՝ «ՀՀ կառավարության սերմնարտադրության ծրագրի» շրջանակներում համայնքների կողմից ունեցած պարտքի պատճառով: Հիմա իրականացնում ենք այդ պարտքի հավաքագրումը, իսկ այն համայնքները, որոնք չեն հավաքագրում կամ թերանում են, այդ համայնքների գործերը լուծվում է դատական կարգով: Այնպես որ, ամեն ինչ անելու ենք, որ այս գումարը հավաքագրվի և օգոստոսին նորին իրականացվի այդ ծրագիրը» ;,-նշեց մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետը՝ փաստելով որ խոսքը մարզի 60 համայնքի մասին է՝ ընդհանուր 120 մլն դրամ գումար:
Միևնույն ժամանակ, մարզում շարունակվում է ՀՀ կառավարության կողմից գարնանացան գարու սերմնացուի տրամադրման գործընթացը՝ 1 կիլոգրամը 130 դրամ արժեքով տնտեսությունները ձեռք են բերում Գյումրու սելեկցիոն կայանից: «230 տոննայից մոտ 120 տոննա տրամադրվել է: Ծրագիրն ընթացքի մեջ է: Հնարավոր է գարու և կորնկանի սերմնացու ներկրվի նաև ՌԴ-ից, իսկ առվույտի սերմնացու մարզում առկա է»,- նշեց Մովսես Մանուկյանը:
Մարզում իրականցվու են նաև հողի նախապատրաստական աշխատանքներ՝ կարտոֆիլի ցանքսերի համար:Մարզում կարտոֆիլի և բանջարաբոստանային կուլտուրանների տունկը կսկսվի մոտավորապես մայիս 10-ից:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



