Yerevan, 05.May.2026,
00
:
00
BREAKING


Պատվաստումների շնորհիվ Հայաստանում 17 անգամ նվազել են ռոտավիրուսով պայմանավորված հոսպիտալացումները

SOCIETY

 Ռոտավիրոսով պայմանավորված հոսպիտալացումների քանակը Հայաստանում 2016-2017 թվականների ընթացքում նվազել է 17 անգամ: Մինչ ռոտավիրուսային պատվաստումների ներդրումը  յուրաքանչյուր տարի սեզոնային բարձրացումների ժամանակ ինֆեկցիոն հիվանդանոցում հոսպիտալացումների մինչ 53 տոկոսը պայմանավորված էր լինում այդ վիրուսային վարակներով: Այսօր արդեն այդ տոկոսային համամասնությունը կազմում է ընդամենը 3 տոկոս: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ կայացած հանդիպմանն ասաց Իմունկանխարգելման ազգային ծրագրի համակարգող, հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տնօրեն Գայանե Սահակյանը:

«Պատվաստումների անհրաժեշտությունը կարևոր է վարակիչ հիվանդությունների կանխարգելման հարցում: Իմունկանխարգելման շաբաթվա այս  տարվա ուղերձն է «Պատվաստումները կարևոր և անհրաժեշտ են մարդուն ամբողջ կյանքի ընթացքում»: Իրազեկում են միայն երեխաների պատվաստումների մասին, բայց կան պատվաստումներ նաև մեծահասակների և ռիսկի խմբերի համար: Մարդն իր ամբողջ կյանքի ընթացքում ունի պատվաստումների կարիք: Պատվաստումների արդյունավետությունն արդեն ապացուցված է: Պատվաստումների բարձր ցուցանիշները ապահովում են ոչ միայն անհատի, այլ նաև հաս արակության պաշտպանվածությունը»,- ասաց Գայանե Սահակյանը:

Նրա խոսքով` ԱՀԿ-ի տվյալներով, եթե համայնքը 90 տոկոսով բավարարում է պատվաստումների ցուցանիշը, ապա տվյալ համայնքն արդեն պաշտպանված է, վիրուսն այլևս չի կարող տարածվել:  «2007 թվականից Հայաստանը չունի տեղական տարածման կարմրուկի դեպք: Սա չի նշանակում, որ երկրում ընդհանրապես կարմրուկ չի գրանցվում: Լինում են արտերկրից բերած դեպքեր, երբ կլինիկական ախտանշաններն արձանագրվում են Հայաստանում: Այս դեպքում` դեպքը սահմանափակվում է միայն տվյալ անհատով և տարածում չի գտնում»,-ասաց Գայանե Սահակյանը:

Նրա խոսքով` պատվաստումների ողջ գործընթացն ապացուցել է, որ դրանք տարեկան առնվազն 2-3 մլն մարդու կյանք են փրկում: Այսօր կան արդեն 26 կառավարելի վարակիչ հիվանդություններ, որոնց դեմ կա պատվաստանյութ: Դրանք կարելի է կանխարգելել: Պատվաստումների դերը մեծ է նաև հակամանրէային կայունության կանխարգելման գործում: Պատվաստումների բացակայության դեպքում, վարակիչ հիվանդությունների համար տալիս են հակաբիոտիկներ: Սակայն դրանց երկարատև օգտագործման արդյունքում միկրոբը հակաբիոտիկների նկատմամբ դառնում է կայուն: Պատվաստումները հնարավորություն են տալիս, որ տարեկան մեկ ու կես միլիոն  մահվան դեպքեր կանխվեն:

«Ամբողջ աշխարհում նպատակ է դրված, որ պատվաստումներ պետք  է հասանելի լինեն բոլորին: Սակայն հաշվարկվում է, որ աշխարհում առնվազն 19,4 երեխա զուրկ է այս հնարավորությունից: Բարեբախտաբար Հայաստանն այդ երկրների ցանկում չէ»,- եզրափակեց Սահակյանը:

Պատվաստումների արդյունավետությունը տարիքի հետ կապված նվազում է: Առողջական խնդիրներ ունեցող որոշակի մարդիկ ենթակա չեն պատվաստման:

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan