Սերժ Սարգսյանի ծրագիրը, որից տեղյակ է Վիգեն Սարգսյանը
POLITICSԱՌԱՋԻՆ/ Նախօրեին պատասխանելով լրագրողների հարցին՝ Սերժ Սարգսյանի հետնախագահական հնարավոր կարգավիճակի և պաշտոնի վերաբերյալ, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը տվել է հետաքրքիր մի պատասխան: Նա ասել է, որ եթե լիներ հանրայնացման ենթակա որոշում այդ կապակցությամբ, ապա իրենք կգտնեին դա ներկայացնելու ձևը: Այս պահին հանրայնացման ենթակա որևէ որոշում չկա, հայտարարել է պաշտպանության նախարարը: Իսկապես, ուշագրավ հայտարարություն է, որն առաջին հերթին, իհարկե, հարց է առաջացնում՝ իսկ հանրայնացման չենթակա, կամ ավելի շուտ դեռևս հանրայնացման չենթակա որոշում կա՞, Վիգեն Սարգսյանը տեղյա՞կ է նման որոշման մասին, կամ տեղյա՞կ է, վստա՞հ է, որ չկա նաև հանրայնացման չենթակա որոշում: Որովհետև, հանրայնացման ենթակա որոշում չլինելը, դեռ չի նշանակում, թե որոշում չկա ընդհանրապես: Կարող է լինել, բայց չլինել հանրայնացման ենթակա:
Շարունակությունը՝ կայքում



