Քրիստինե Պեպելյանը նշում է 37–ամյակը. հետաքրքիր պատմություններ երգչուհու մասին. Tert.amLife
LIFETert.amLife–ը գրում է.
Tert.am Life–ը նոր շարք է սկսում, բացահայտելով հայ արտիստներին, ընկերների և երկրպագուների միջոցով։ Մեր առաջին հերոսը երգչուհի Քրիստինե Պեպելյանն է, որն, ի դեպ, այսօր տոնում է 37–ամյակը։ Երգչուհու ամենամոտ ընկերներից սցենարիստ Անահիտ Մխիթարյանը և իր երկրպագուներից Անին մեր հետ զրույցում պատմեցին Քրիստինեի հետ անցկացրած խենթ ու հիշարժան օրերը` որում արտացոլվում է երգչուհու տեսակը։
Անահիտ Մխիթարյան
Քրիստինե Պեպելյանին առաջին անգամ հանդիպել եմ Երգի պետական թատրոնում, որտեղ միայն իրար դեմքով գիտեինք։ Հետո կարծում եմ 2003 թվականն էր` նա սկսեց հաղորդում վարել, որտեղ ես խմբագիր էի։ Այդ ժամանակվանից սկսել եմ իրեն ճանաչել։ Նախքան մեր մտերմությունը նա մի օր նկարահանման հրապարակ եկավ ու ինձ համար Ամերիկայից նվեր էր բերել, մինչև օրս հիշում եմ ինչ նվեր էր։ Անակնկալի էի եկել ու չէի հասկանում, թե ինչի համար ու այդ օրը նա ինձ ասաց` մամաս համով բորշչ է եփել, այսօր գնում ենք մեր տուն։ Իսկապես զարմանալի առաջարկ էր ինձ համար։ Հետո երբ իրենց տանն էի, ասեց զանգի ձեր տուն ասա, որ այսօր մնում ես այստեղ։ Այդպես սկսվեց մեր մտերմությունը և մեր մոտ դա դարձավ ավանդույթ։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



