Ամենաոճային գործակալները (լուսանկարներ)
LIFEBusiness Insider-ը կազմել է Ջեյմս Բոնդի ամենաոճային դերակատարներին։ Հայտնի կինոհերոսի իմիջն իր մեծ ազդեցություն է թողել շատ տղամարդկանց ոճի վրա։
Առաջին տեղը ցուցակում զբաղեցրել է Դենիել Կրեյգը։ Նրա արտաքին տեսքը ամենաշատն է համապատասխանում սուպերգործակալի կերպարին։ Նրա հագուստը հիմնականում սև սմոքինգն է և կոստյումները, որոնց դիզայները Թոմ Ֆորդն է։
Երկրրդ տեղում Շոն Քոներին է, որը այդ դերի առաջին դերակատարն է։ Նրա համար բնորոշ էին եռյակ-կոստյումները և սպիտակ սմոքինգները։ 60-ականներին նրա ոճը դարձել էր ընդօրինակման առարկա։

Եռյակը եզրափակում է Ջորջ Լեզենբին։ Նրա կերպարը ավելի վայրի էր. մարմնագույն կոստյումներ, վարդագույն ալիքաձև վերնաշապիկներ և վառ գույնի փողկապներ։

Հաջորդ հորիզոնականներում են Փիրս Բրոսնանը, Տիմատի Դալթոնը և Ռոջեր Մուրը։ Նրանց ոճը փորձագետները համարում են սուպերգործակալի կերպարին ամենաանհամապատասխանը։
.jpg)
.jpg)
.jpg)
1
Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank
2
The Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched...
3
Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank
4
Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank
5
EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia



