23 խոհանոցային հնարք, որոնց մասին պետք է իմանա յուրաքանչյուր տնային տնտեսուհի
LIFEԿերկայացնենք 23 խոհանոցային հնարք, որոնց մասին քչերը գիտեն:
1. Պանրի անհրաժեշտ մասը փաթեթով կտրիր:

Եվ այն դեն չնետես՝ օգտագործիր որպես մնացած պանրի ծածկոց:
2. Հավի ձվերի վրա բուսական յուղ քսիր:

Նախքան սառնարն դնելը, այդպես դրանք 3-4 շաբաթով ավելի երկար թարմ կմնան:
3. Կոճապղպեղը թեյի գդալով մաքրիր:

4. Որպեսզի կտրված տորթը չկոշտանա…

…կտրված մասերի վրա հաց դիր:
5. Կիտրոնն ատամի փայտիկով ծակիր և թեթևակի սեղմիր

Հնարքը գործում է բաղադրատոմսերի դեպքում, երբ միայն մի քանի կաթիլ կիտրոնի հյութ է պահանջվում: Հետո անցքը սկոտչով փակիր և կիտրոնը սառնարան դիր:
6. Մայոնեզի մնացորդներով տարայի մեջ մի քիչ քացախ ավելացրու:

Նաև ձիթապտղի յուղ և համեմունքներ՝ աղցանի համար հիանալի համալրում կստացվի, միաժամանակ տարան կմաքրես:
7. Թարմ հատապտուղները թրջիր քացախով թույլ լուծույթի մեջ:

Որպեսզի չբորբոսնեն:
8. Սոխը և սխտորը պահիր ծակոտկեն թղթե փաթեթներով:

Առնվազն 2 ամիս չեն փչանա:
9. Կտրած ավոկադոն պահիր մի կտոր սոխի հետ:

Այդպես այն չի սևանա: Այլընտրանքային տարբերակ՝ ավոկադոյի վրա խնձորի քացախ ցանիր:
10. Խնձորն ու կարտոֆիլը միասին պահիր:

Կարտոֆիլը չի ծլի:
11. Nutella-ի մնացորդներով տարայի մեջ տաք կաթ լցրու:

Լավ թափահարիր և տաք շոկոլադ կստանաս:
12. Մանգոն մաքրելու հրաշալի միջոց:

13. Անանասը գլխիվայր պահիր:

Այդպես այն ավելի շուտ կհասունանա: Չմոռանաս տերևները կտրել:
14. Նեխուրը փայլաթիթեղի մեջ պահիր

Այդպես այն մեկ ամիս թարմ կմնա: Նույն հնարքը գործում է բրոկոլիի դեպքում:
15. Գետնանուշի կարագով տարաները ևս գլխիվայր պահիր:

Ավելի հեշտ կլինի տարայից հանել:
16. Բանանների կցամասը սկոտչով փաթաթիր:

3-5 օր ավելի ուշ կսկսեն սևանալ:
17. Դեն մի նետիր դեղնող կանաչին:

Մանր կտրտիր, խառնիր ձիթապտղի յուղին, խառնուրդը լցրու սառույցի կաղապարի մեջ, կկարողանաս օգտագործել մածուկի և տարատեսակ աղցանների մեջ:
18. Հազարը թղթե փաթեթի մեջ պահիր:

Սառնարան դնելուց առաջ, իհարկե: Անպետք տերևները մի կտրիր, այդպես միջուկն ավելի երկար ժամանակ թարմ կմնա:
19. Չորացած չիփսերը և կրեկերները կարելի է կյանքի վերադարձնել:

Դնելով միկիրոալիքային վառարանի (կամ ջեռոցի) մեջ:
20. Նույն ջեռոցում կարելի է արագացնել բանանի հասունացումը:

21. Պիցցան թավայով տաքացրու:

Կեղևի միջի յուղը կվերադարձնի նախկին ճռթճռթանությունը:
22. Խոհանոցային կոճակ օգտագործիր, որ խաշած ձուն ավելի հեշտ մաքրվի:

23. Ձուն ինտենսիովորեն թափահարիր 2-3 րոպե:

Հետո խաշիր՝ կստացվի իսկական ոսկե ձու:



