Yerevan, 06.November.2025,
00
:
00
BREAKING


Խոյերն այսօր հագեցած օր կունենան. աստղագուշակ` փետրվարի 22-ի համար

LIFE

Խոյ

Օրը հագեցած կլինի տարբեր իրադարձություններով, անգամ չեք հասցնի կողմնորոշվել, դրանք ի օգուտ են ձեզ, թե՝ ի վնաս: Բացասական մտքերը կխանգարեն օբյեկտիվորեն գնահատել ներկա իրավիճակը: Ընկերների հետ շփումը ձեզ դրական լիցքեր կհաղորդի: Այսօր չարժե ակտիվ հանգիստ ծրագրել: Երեկոյան հոգնածություն կզգաք և որևէ վայր այցելելու ցանկություն չեք ունենա: Ճիշտ կվարվեք, եթե երեկոն անցկացնեք տանը, կարող եք ֆիլմ դիտել և լիցքաթափվել:

Ցուլ

Այսօր ռիսկի դիմել չարժե:Առավել զգույշ և կշռադատված գործեք: Գործընկերների հետ ճիշտ բանակցելու արդյունքում փոխհամաձայնության կգաք, ինչը լավ հիմք կլինի հետագա համագործակցության համար: Մինչդեռ համառությունը կարող է էլավելի սրել առանց այն էլ բարդ իրավիճակը: Ուշադրություն դարձրեք մտերիմ մարդկանց խառնվածքի դրական կողմերին և կկարողանաք խուսափել ընտանեկան վեճերից: Օրվա վերջում հոգնածություն կզգաք:

Երկվորյակ

Ֆիզիկական աշխատանքի համար օրն այնքան էլ բարեհաջող չէ: Աշխատասիրության շնորհիվ որոշ ձեռքբերումներ կունենաք: Նոր մարդկանց հետ հանդիպումներն ու ծանոթությունները օգտակար կլինեն, նոր երանգ կհաղորդեն ոչ միայն գործնական այլև անձնական կյանքին: Փաստաթղթերի հետ աշխատելիս՝ հնարավոր է որոշ դժվարություններ ծագեն: Ընտանիքում թեև որոշ տարաձայնություններ կլինեն, այնուամենայնիվ կհաջողվի ընդհանուր լեզու գտնել: Փորձեք խնդիրները հարթելուց հետո շարունակել հարգել մտերիմների ցանկություններն ու սկզբունքները:

Խեցգետին

Բարդ հաշվարկների հետ կապված գործերը ցանկալի է հետաձգել: Նպատակահարմար օր է թիմային աշխատանքի համար: Ընկերների հետ համատեղ գործունեությունը արդյունավետ կլինի, թեև չեն բացառվում նաև որոշ անհաշտություններ: Անձնական կյանքում իրավիճակը հանգիստ է մինչ օրվա ավարտը: Երեկոյան սիրելիի հետ հնարավոր են տարաձայնություններ: Կլցվեք կասկածներով , դյուրագրգիռ կդառնաք:

Առյուծ

Հնարավորություն կունենաք դրսևորելու ձեր լավագույն կողմերը, հաղթանակ կտանեք մրցակիցների նկատմամբ, մասնագիտական հաջողություների կհասնեք: Մի կողմ թողեք կասկածները և վճռականություն դրսևորեք: Սկզբում համախոհները քիչ կլինեն, սակայն հետագայում կողմնակիցների պակաս չեք զգա, և ճիշտ պահին աջակցություն կստանաք: Հրաշալի օր է սիրահարված Առյուծների համար: Ամեն կերպ կփորձեք ուրախացնել սիրելիին , միասին լավ ժամանակ կանցկացնեք: Իսկ առաջին ժամադրության համար այնքան էլ հարմար ժամանակ չեք ընտրել, այսօր դժվար թե կարողանաք ճիշ գնահատել նոր ծանոթներին:

Կույս

Բարեհաջող օր է սպասվում: Ձեզ համար շատ կարևոր գործերում մեծ հաջողությունների կհասնեք: Աշխատանքում ոչ միայն կամրապնդեք մասնագիտական դիրքերը, այլ նաև ձեռք կբերեք գործնական կապեր, կարևոր ինֆորմացիա կստանաք, որը շուտով պետք կգա: Այսօր կարևոր է շատ աշխատել և հեշտ տրվող հաղթանակների ակնկալիք չունենալ: Հնարավոր են շահեկան գործարքներ, հաջող գնումներ: Անձնական կյանքում նշանակալի փոփոխություններ չեն սպասվում, սակայն այդ ամենը դժվար թե անհանգստացնի ձեզ:

Կշեռք

Հանգիստ, հաճելի օր է սպասվում: Այն դժվար թե առանձնանա որևէ նշանակալի իրադարձությամբ: Փորձեք օգտվել հնարավորությունից և ավարտին հասցնել սկսած գործերը: Կարող եք նաև նոր նախագծեր մշակել, սակայն, դրանք միայնակ իրագործելը ցանկալի չէ : Ցանկացած փոփոխություն այսօր օգտակար կլինի: Կարճ ուղևորությունները, անսովոր վայրեր այցելելը կօգնեն առույգանալ, նաև կարող են ոգեչնչման աղբյուր հանդիսանալ: Սիրային հանդիպումների համար օրն այնքան էլ խոստումնալից չէ: Նշանի շատ ներկայացուցիչներ կդժվարանան լեզու գտնել իրենց սիրելիների հետ:

Կարիճ

Ուշադիր չեք, ինչը կարող է հանգեցնել մի շարք լուրջ խնդիրների: Հաշվարկներում վրիպումներ թույլ կտաք: Եթե հետևեք ներքին ձայնի հուշումներին, ապա շատ արագ կկարողանաք ճիշտ որոշումներ կայացնել: Կարող եք զբաղվել ստեղծագործական մոտեցում, ոչ ստանդարտ հայացքներ պահանջող գործերով: Կանանց հետ հեշտությամբ կշփվեք, մինչդեռ տղամարդկանց հետ լեզու գտնել չի հաջողվի, հատկապես, եթե խոսքը գումարի կամ արժեքավոր գույքի մասին է: Օրվա առաջին կեսին կարող եք ուղևորություններ ծրագրել, իսկ երկրորդ կեսը՝ ցանկալի է անցկացնել տանը:

Աղեղնավոր

Օրվա ընթացքում որոշ դժվարություններ կծագեն, անախորժությունները կարող են տրամադրություն փչացնել: Բանավեճերում ստիպված եք սեփական տեսակետը պնդել, և եթե անգամ հաջողվի ապացուցել ձեր իրավացիությունը, այն ձեզ միայն հոգեկան բավարարվածություն կբերի: Կենտրոնացեք այն բոլոր գործերի վրա, որոնք դեռ անցած շաբաթ եք սկսել: Այսօր կարող եք դրանք ավարտին հասցնել, կամ էլ որոշակի առաջընթացի հասնել: Ձեռք կբերեք նոր աջակիցներ:

Այծեղջյուր

Հաջող օր է բոլոր նրանց համար, ովքեր կարճ ժամանակում խոշոր գումարներ վաստակելու նպատակ են հետապնդում: Ակտիվ կոմերցիոն գործունեությունը մեծ եկամուտ կբերի: Համախոհներն այսօր հուսախաբ չեն անի: Օրվա երկրորդ կեսը հարմար է կանանց հետ շփվելու համար: Կարող եք գործնական բանակցություններ վարել գեղեցիկ սեռի այն ներկայացուցիչների հետ, որոնց ղեկավարության ներքո ապագայում պատրաստվում եք աշխատել:

Ջրհոս

Լարված օր է սպասվում: Զգացմունքային դաշտն անկայուն է: Մտերիմների խորհուրդները, սթափվելու կոչերը կանտեսեք և մի շարք սխալներ թույլ կտաք, չմտածված քայլեր կանեք: Ղեկավարության հետ հնարավոր են տարաձայնություններ: Հարազատների կողմից աջակցություն դժվար թե ստանաք, փոխարենը՝ ճիշտ խորհուրդներ, առաջարկություններ կլսեք: Սիրային ժամադրության պատրաստվող Ջրհոսներին խորհուրդ է տրվում շատ զգույշ լինել, մանրուքն անգամ կարող է ամեն բան փչացնել:

Ձկներ

Բարեհաջող օր է: Բոլոր հարցերում հաջողակ եք, ձեռնարկած գործերն արդյունավետ կլինեն: Այսօր ծագած խնդիրներից հեշտությամբ գլուխ կհանեք, իսկ եթե ձեռնամուխ լինեք նոր նախագծերի իրագործմանը, ապա միանշանակ հաջողության կհասնեք: Հրաշալի օր է մտերիմներին աջակցելու համար: Կհաջողվի ամրապնդել ընտանեկան կապերը: Շատ Ձկներ կփորձեն հաշտեցնել միմյանց հետ գժտված ազգականներին: Սիրային ժամադրությունները լավ կանցնեն, եթե նախաձեռնությունը ձեր ձեռքն առնեք և գործի դնեք վառ երևակայությունը:

Compelling Business Loan Offer from AraratBank: JOIN US AraratBank – Title Sponsor of Urartu Football Club The interview of Mher Abrahamyan, Chairman of the Board of IDBank, to Khaleej TimesAmeriabank’s Corporate Loan Portfolio Surpasses AMD 1 Trillion Arman Vardanyan, the leader of the «Unity» movement, participated in an event dedicated to Armenia’s Independence Day, held at the Cathedral of Monaco (video, photos) AraratBank and Théâtron Festival Bring Smiles to Little OnesOpportunities and Prospects for Cooperation Between Business and the Banking System in Syunik Region – IDBankThe Largest 5G Coverage in Armenia: Ucom’s Network Now Reaches More Than 94% of the Population Young Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraNew Campaign Ahead of Savings Day: IDBank Think beyond today. Why save?Ucom General Director Ralph Yirikian Presented His Vision for Telecommunications in the Era of AI The Armenian UBPay system partners with iSend remittance global service Connected, Convenient, Converse: Andranik Grigoryan Presents Converse Bank’s Digital Transformation Journey at the BACEE Conference IDBank - Silver Sponsor of BACEE’s 50th Jubilee International Banking Conference With the support of IDBank and Idram, the “Symphonic Forest” project was launched Ucom Supports the Development of a Safe and Trusted Digital Environment in Armenia Young Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowSuren Parsyan to Represent Armenia at “Sagarmanthan: The Great Oceans Dialogue 2025” International ForumPay at cafés and bars with Idram&IDBank and earn lots of idcoinsUnibank Launches Online Queue Booking SystemWith Unibank’s Sponsorship Armenia Hosts Open Rock Climbing ChampionshipAraratBank Serves as Title Sponsor of "What? Where? When?" Intellectual GameConverse Bank’s CFO Highlights the Bank’s Resilient Growth and Management Practices at the BACEE Conference Idram Announces Partnership with the World’s Leading Crypto Exchange Bybit in the Field of Innovative Payments IDsalary Package – A Convenient and Beneficial Tool Ucom Reopens Its Sales and Service Center on 8 Komitas Avenue AraratBank: Financial Partner of Théâtron FestivalThe Sound of Artsakh in the USA Converse Bank and Asia Alliance Bank Launch Strategic Partnership Educational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansUcom General Director Ralph Yirikian Speaks on Digital Security JOIN US: Transfer Your Real Estate-Secured Loan to AraratBank on Favorable Terms Converse Bank Receives BACEE Award for International Banking Cooperation at 50th Jubilee Conference Unibank to Issue Cards Featuring Designs Created by KidsConverse Bank Becomes the Diamond Sponsor of the 50th BACEE Jubilee ConferenceFinancial Literacy Lesson with Idram Junior Silicon Mountains 2025 Tech Summit Concludes with the Support of Ucom IDBank issued the 6th tranche of bonds of 2025 200 Scholarships for the Best Students. Ameriabank Announces a Contest for the Second Year in a Row Ucom Supports the Development of a Digital Security Culture in Armenia AraratBank Modernizes Matenadaran's Security SystemThe Power of One Dram, My Forest Armenia, and the Armenian State Symphony Orchestra Sign a Memorandum of CooperationUcom and Nokia։ Autonomous Networks and AI Applications for 6GAraratBank and Teach For Armenia Sign Memorandum of CooperationThe Aylagir Coding Contest sponsored by AraratBank concludesIDBank Sponsors YSU International Conference on “Transforming Economy”Solar Solutions in Areni: Ucom and FPWC Support Environmental Protection Silicon Mountains 2025 Tech Summit Speakers Met with Media Representatives Financial Literacy with Idram and IDBank: A Meeting with the Students of the Republican Center for Children and Youth