Բացի Զարուհի Փոստանջյանից, «Երկիր ծիրանի» կուսակցությունում ոչ մեկի չենք ճանաչում. Կարեն Քոչարյան
POLITICSՔաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն այսօր անդրադարձ կատարել ավագանու ընտրությունների քարոզարշավին,-հայտնում է Past.am-ը:
Ըստ նրա՝ մասնակից երեք ուժերն էլ անցնելու են, անկախ նրանից, թե ով ինչքան ձայն կունենա: Քոչարյանն ասաց, որ ՀՀԿ-ն ակնհայտ հաղթելու է, Զարուհի Փոստանջյանը քիչ ձայներ է հավաքելու: «Ինձ համար պարզ չէ միայն ՀՀԿ-«Ելք» ուժերի տոկոսային հարաբերակցությունը»,- նշեց բանախոսը:
Հարցին՝ ինչո՞ւ մասնակցեցին միայն ՀՀԿ-ն, «Ելքն» ու Զարուհի Փոստանջյանի «Երկիր ծիրանին», Կ. Քոչարյանը պատասխանեց. «ՕՐՕ-ի ու ՀԱԿ-ի չմասնակցելը կապում եմ խորհրդարանական ընտրություններին գրանցած անհաջողության հետ, ԲՀԿ-ի ու ՀՅԴ-ի հարցում չեմ, հասկանում ընտրություններին չմասնակցելը»: Փոստանջյանի շանսերի մասին պարոն Քոչարյանն ասաց, որ կուսակցությունը նորաստեղծ է, երբ նայում ենք ցուցակը, բացի նրանից, ոչ ոքի չենք ճանաչում: «Հասարակության լայն զանգվածները ևս չեն ճանաչում: Չի բացառվում, որ «Երկիր ծիրանին» ընդհանրապես մեկ ձայն հավաքի »,- կարծիք հայտնեց բանախոսը:



