Իրանում մեկնարկել է նախագահական ընտրարշավը
INTERNATIONAL NEWSԻրանում մեկնարկել Է նախագահական ընտրարշավը, որին կմասնակցեն ավելի վաղ Իսլամական հեղափոխության պահապանների խորհրդի կողմից հաստատված վեց թեկնածուներ, ինչի մասին ապրիլի 21-ին հայտնել Է IRNA գործակալությունը:
Ինչպես նշում Է IRNA-ն, թեկնածուները կարող են իրենց ընտրարշավն սկսել ցանկացած օր մինչեւ մայիսի 18-ը, որը լռության օր Է հայտարարված մայիսի 19-ին պլանավորված ընտրություններից առաջ:
Իրանի նախագահի պաշտոնի համար պայքարելու են պետության ներկայիս ղեկավար 69-ամյա Հասան Ռոուհանին, Իրանի 60-ամյա առաջին փոխնախագահ Էսհակ Ջահանգիրին, Թեհրանի 56-ամյա քաղաքագլուխ Մոհամադ Բաղեր Գալիբաֆը, Իրանի արդյունաբերության 70-ամյա նախկին նախարար Մոստաֆա Հաշեմի Թաբան, երկրի մշակույթի նախարարության 70-ամյա նախկին ղեկավար Մոստաֆա Միրսալիմը եւ Իրանի 50-ամյա նախկին գլխավոր դատախազ Էբրահիմ Ռաիսին:
Ընդամենը ընտրություններին մասնակցելու համար գրանցվել Էր 1636 թեկնածու: Նախագահի պաշտոնի թեկնածու գրանցվելու փաստաթղթեր Էր ներկայացրել նաեւ Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, բայց Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը չթույլատրեց նրա մասնակցությունը:
Եթե մայիսի 19-ին պլանավորված քվեարկության արդյունքում թեկնածուներից ոչ մեկը չհավաքի ձայների ավելի քան 50 տոկոսը, ապա դրանից մեկ շաբաթ անց Իրանում կկայանա ընտրությունների երկրորդ փուլը: Նախագահի նախորդ ընտրություններում Հասան Ռոուհանիին հաջողվել Էր ապահովել ընտրողների 51 տոկոսի աջակցությունը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



