63-ամյա այս ոճային «տատիկը» ապշահար է արել մոդայի աշխարհը
PHOTOBlogNews-ը գրում է.
Հետխորհրդային երկրներում կա մի կարծրատիպ, համաձայն որի՝ մեծ տարիքում մոդայի մասին հարկավոր է մոռանալ և կրել երկար կիսաշրջազգեստ, գլխաշոր և սեփական թաղման նախապատրաստություն տեսնել: Սակայն այս կարծրատիպը հարկավոր է հնարավորինս արագ կոտրել:
BlogNews-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում Նյու Յորքի մոդայիկ բնակչուհուն՝ սոցիոլագիայի 63-ամյա դասախոս Լին Սլեյթերին:


Մի անգամ պապարացիները, Լինին Նյու Յորքի նորաձևության շաբաթվա ընթացքում տեսնելով, կարծեցին, որ նա հայտնի աստղ է: Նրանք լուսանկարեցին Լինին՝ կարծելով, որ նա նորաձևություն լուսաբանող լրագրող է կամ էլ բլոգեր:



Այդ դեպքից հետո նա իսկապես սկսեց վարել նորաձևությանը նվիրված բլոգ՝ Accident Icon անվան տակ:




Նա անգամ միտք չուներ հայտնի դառնալու:


Շուտով Սլեյթերին նկատեցին նորաձևության աշխարհի այնպիսի հսկաներ, ինչպիսիք են H&M-ը, Mango-ն և այլն:



Լին Սլեյթերի նկարները տարածվեցին ողջ համացանցով «Ամերիկայի ամենամոդայիկ տատիկը» գրություններով:



Ինքը Սլեյթերն իր մասին ասում է. «Իմ անձնական ոճը դժվար է նկարագրել: Այն մինիմալիստիկ է, պրովոկացիոն, հրապուրիչ և ավանգարդային: Առաջին տեղում ինձ համար անկեղծությունն է: Ես երբեք չեմ նկարվի մի հագուստով, որը չէի կրի առօրյա կյանքում»:


Հարկ է նշել, որ Լինը իր տարիքին համապատասխան է երևում, չի թաքցնում սպիտակ մազերը և գրեթե չի մշակում նկարները:


Լինի ամենասիրելի աքսեսուարը արևային ակնոցներն են:





