Եվրոպայի լիգա. կիսաեզրափակիչ փուլում «Մանչեսթեր Յունայթեդ»-ի մրցակիցը իսպանական «Սելտա»-ն է
SPORTՆիոնում կայացել է Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչ փուլի վիճակահանությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչ փուլում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, որտեղ հանդես է գալիս Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, կմրցի իսպանական «Սելտա»-ի հետ:
Կիսաեզրափակչի մյուս զույգը կազմեցին ֆրանսիական «Լիոն»-ը և հոլանդական «Այաքս»-ը: Առաջին խաղերը կկայանան մայիսի 4-ին, իսկ պատասխան հանդիպումները` մայիսի 11-ին:
Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպումը տեղի կունենա մայիսի 24-ին, Ստոկհոլմում:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



