Yerevan, 19.June.2026,
00
:
00
BREAKING


Հայոց ցեղասպանության թանգարանում բացված ցուցահանդեսը հետաքրքրություն է առաջացնում թուրքերի մոտ. Հայկ Դեմոյան

SOCIETY

 Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը գրեթե ամեն օր ունենում է  թուրք այցելուներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ապրիլի 24-ին ընդառաջ կազմակերպված ասուլիսի ընթացքում այս մասին տեղեկացրեց Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:

«Դա արդեն մեզ համար զարմանալի չէ, մենք պարզապես համեստորեն կգրանցենք, որ այստեղ բացված ցուցահանդեսը հենց իր որակով հետաքրքրություն է առաջացնում թուրքական լսարանի մոտ:  Դա շատ եմ  կարեւորում, քանի որ թուրքական լսարանը մեր աշխատանքի թիրախներից է»,-ասաց Հայկ Դեմոյանը:

Նա նշեց, որ տարին բավականին հագեցած եւ հետաքրքիր է, քանի որ նշվում է Հայոց ցեղասպանության հուշահամալիրի կառուցման 50-ամյակը:

«Այս տարի համեստ ցուցադրության տեսքով կներկայացնենք ժամանակագրությունը, պատմական լուսանկարներ շինարարության ընթացքից, թե ինչպես են անհատները մասնակցել շինարարական աշխատանքներին, մի քանի նմուշներ, թե ինչպես է հուշարձանի լուսանկարն արտատպվել տարբեր կրիչների վրա, ինչպես է դիզայներական լուծումը վերարտադրվել այլ հուշարձանների կառուցման գործում: Հետադարձ հայացք գցելով համայն հայության համար որպես գլխավոր հուշահամալիրի կառուցման վերջին հիսուն տարուն՝ կտեսնենք, թե ինչպիսի առաքելություն ունեցավ այն, որի բաղկացուցիչ մասն է թան գարան-ինստիտուտը:  Նոր հիմնանորոգումից էլ անցել է արդեն երկու տարի, եւ կարող եմ ասել, որ մենք պարբերաբար դրական արձագանքներ ենք  ստանում ցուցահանդեսների վերաբերյալ, դրանց ընդգրկունության, նյութերի բազմազանության առումով»,-ընդգծեց Հայկ Դեմոյանը՝ տարվա կարեւորագույն իրադարձություններից առանձնացնելով նաեւ Հայոց ցեղասպանության թեմայով մեկ այլ մշտական ցուցահանդեսի բացումն այս անգամ եվրոպացիների համար Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում: Նա տեղեկացրեց, որ նախորդ տարվա մայիսից մինչեւ դեկտեմբեր ցուցահանդեսի այցելուների թիվը կազել է 15 հազար:

«Սա երկրորդ մշտական ցուցադրությունն է, որը ստեղծվել է մեր գործընկերների, այնտեղի հայ համայնքի աջակցությամբ: Բավականին տպավորիչ է այցելուների մեծ քանակը, որոնց մեծ մասը հենց եվրոպացիներ են: Կարեւոր իրադարձություններից էր նաեւ ժամանակավոր ցուցադրությունը՝ նվիրված Հայաստանի անկախության 25-ամյակին: Ցուցադրվել էին զինանշաններ եւ դրոշներ, որոնք մեր պահոցներից էին վերցված եւ առնչություն ունեին Մեծ եղեռնի թեմային: Հավաքչական աշխատանքները շարունակվում են ինտենսիվ կերպով: Որոշել ենք ապրիլի 24-ին եւս մեկ տաղավար նվիրել  բացառիկ իրերին, հազարավորներից ներկայացնել մի քանիսը: Ինձ համար դրանցից ամենաթանկարժեքը վերջերս մեր նյույորքաբնակ հայրենակից Արամ Նիկողոսյանի կողմից Դանիել Վարուժանի անձնական գրադարանին պատկանող գրքերի հանձնումն էր մեր թանգարանի ֆոնդերին: Առկա է մակագրություն, որտեղ հենց բանաստեղծի ձեռագրով գրված է, որ դրանք պատկանում են հենց Դանիել Չպուքքարյանին:  Սրանք իսկապես թանկարժեք մասունքներ են»,-շեշտեց Հայկ Դեմոյանը:

Թանգարան-ինստիտուտի տնօրենը նշեց, որ անչափ կարեւոր էր նախորդ տարի Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը:

«Դա միայն ճանաչում չէր:  Այնտեղ ոչ միայն նշվեց  «ցեղասպանություն» եզրույթը, այլեւ պատմության հետ առերեսվելու, Գերմանիայի մեղսակցության մասին: Մենք, իհարկե, չենք հրապարակում մեր ունեցած ներդրումները Ցեղասպանությանն առնչվող ցանկացած իրադարձության, զարգացումների հարցում, ուղղակի կասեմ, որ այդ զարկերակը շոշափում ենք եւ զգում ենք. մեր ներդրումը ժամանակի ընթացքում կգտնեք: Մի քանի օր անց էլ հասանելի կլինի «Խոստում» ֆիլմը: Այստեղ էլ կա մեր համեստ ներդրումը նյութերի խորհրդատվության առումով»,-եզրափակեց նա:

 

 

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League