Լե Պենը կոչ Է արել վճռական հակահարված տալ իսլամական ահաբեկչությանը
SOCIETY Ֆրանսիայի նախագահի թեկնածու, «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին լե Պենը Փարիզում կատարված գրոհից հետո կոչ Է արել առանց հապաղելու վճռական հակահարված տալ իսլամական ահաբեկչությանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մեր երկիրը կրկին ահաբեկիչների թիրախ դարձավ, հարվածը հասցվեց մեր մայրաքաղաքի հենց սրտին՝ Ելիսեյան դաշտերում՝ բոլոր ֆրանսիացիների համար խորհրդանշական փողոցում»,-հայտարարել Է լե Պենը՝ իր նախընտրական շտաբում ելույթ ունենալով լրագրողների առջեւ:
Լե Պենի խոսքով՝ արմատական իսլամիզմը «հեգեմոնիստական, հրեշավոր գաղափարախոսություն Է», որի հետեւորդները պատերազմ են հայտարարել Ֆրանսիային եւ այն վարում են առանց որեւԷ զղջման՝ շունչ առնելու հնարավորություն չտալով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



