Yerevan, 19.June.2026,
00
:
00
BREAKING


Այս տարի երեք հայ աշակերտ դիպլոմային ծրագրով ընդունվել են աշխարհի տարբեր համալսարաններ

SOCIETY

Միջազգային բակալավրիատի դիպլոմային ծրագրի շնորհիվ աշխարհի 2000-ից ավելի ԲՈւՀ-եր առանց լրացուցիչ քննությունների ընդունում են հայ աշակերտներին։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ 2016 թվականին 12 աշակերտ դիպլոմային ծրագրի միջոցով ընդունվել են միջազգային տարբեր համալսարաններ, իսկ այս տարի` արդեն իսկ երեք հոգի։ 
Հայաստանում երեք դպրոց հնարավորություն ունեն մասնակցելու միջազգային բակալավրիատ ծրագրին՝ Շիրակացու ճեմարանը, «Քվանտ» վարժարանը և Դիլիջանի միջազգային դպրոցը։ 
Երևանում անցկացվում է Միջազգային բակալավրիատի ԱՊՀ երկրների 11-րդ ամենամյա համաժողովը։ ՄԲ ԱՊՀ երկրների ասոցիացիայի կողմից իրականցվող ամենամյա միջոցառման կազմակերպումն այս տարի ապահովում է Շիրակացու ճեմարան միջազգային գիտակրթական համալիրը, որը տարածաշրջանում ասոցիացիայի միակ անդամն է։ 
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ծրագիրը իրականացվում է անգլերեն լեզվով։ 
«Արարատյան բակալավրիատը և միջազգային բակալավրիատը բաց պլատֆորմ են, և այստեղ տարբեր տիպի կրթական մոդելներ են աշխատում։ Միջազգային բակալավրիատի մոդելն աշխարհի համարյա բոլոր երկրներում կա, և այդ ծրագիրը ընդունվոմ է կոնկրետ թվով համալսարանների կողմից, և ծրագիրն իրականացվում է անգլերեն լեզվով։ Արարատյան բակալավրիատը ծրագիր է, որը ձևավորվել է Հայաստանում, Քեմբրիջի համալսարանի հետ բանակցելով, և Քեմբրիջի համալսարանը սա ճանաչել է իր ծրագրին համազոր ծրագիր»,- նշեց նախարարը։ 
Ե՛վ միջազգային բակալավրիատը, և՛ Արարատյան բակալավրիատը, և՛ տարբեր միջազգային ծրագրերը պետք է լուծեն երկու խնդիր՝ հանրակրթության մեջ զարգացնել անհատ երեխային ու կրթական համակարգը տվյալ երկրի տարածքում։ 
Նախարարն իր խոսքում նշեց, որ միջազգային բակալավրիատն այսր Հայաստանում ամբողջությամբ իրականացնում է «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրը, «Քվանտ» վարժարանի մի մասն իրականացնում է իր ազգային ծրագիրը, իսկ ավագ դպրոցում իրականացնում է միջազգային բակալավրիատը։ 
«Մեր երկրի համար լավ է մեր ազգային կրթական համակարգը, որի մեջ ներառված կլինեն տարբեր ազգային կրթական ծրագրեր, քանի որ կրթությունը մեր դարում բազմաշերտ է ու բազմավեկտոր։ Մենք կրթություն պարտավոր ենք տալ և՛ շատ բարձր, հանճարեղ ընդունակություն ունեցող երեխաներին, և՛ միջին մակարդակի, այսինքն` պետք է ուենանք հանրակրթական համակարգ, որն իր կառուցվածքով լինի ցանցային, ուղղահայաց և հորիզոնական»,- ընդգծեց Լևոն Մկրտչյանը։ 
Համաժողովն ունի գիտաուսումնական նշանակություն, սա գիտական մտքի քննարկումների վայր է, որն արդեն դրական է։
«Շիրակացու ճեմարան»-ի սաներից մեկը՝ Շանտալ Ալ Հաբիբը, ով Հայաստան է եկել Սիրիայից և արդեն 4 տարի է ինչ ապրում են հայրենիքում։ Նա ընդունվել է Կանադայի Վանկուվեր քաղաքի համալսարաններից մեկը, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի համալսարաններից մեկը։ 
«Այս ծրագրի շրջանակներում ես հնարավորություն եմ ստցել համադրել իմ ստացած գիտելիքները և դրանց միջև առկա կապը, որն ինձ օգնեց դիմել այս ծրագրին։ Որոշել եմ բժշկություն սովորել։ Մենք այստեղ ենք եկել Սիրիայի Դամասկոս քաղաքից, մայրս էլ է հայ, վերադարձել ենք իր հայրենիք։ Այստեղ որոշեցի դիմել այս ծրագրին ու մնացինք Հայաստանում»,- ասաց Շանտալ Ալ Հաբիբը։  
Միջազգային կրթական համաժողովի ընթացքում Հայաստան են այցելել շուրջ 200 պատվիրակ Ռուսաստանի տարբեր քաղաքներից, Ղազախստանից և ոլորտի փորձագետներ, հյուրեր Ֆինլանդիայից, Վրաստանից, Թուրքիայից, այդ թվում՝ բարձրագույն ուսումնական հաստատ ությունների ղեկավարներ, պետական կառույցների և բիզնես ոլորտների ներկայացուցիչներ։ 
Համաժողովին մասնակցելու են Միջազգային բակալավրիատի համաշխարհային և եվրոպական կառույցների և բիզնես ոլորտների ներկայացուցիչներ։ 
«Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրը միակն է, որի բոլոր երեք՝ տարրական, միջին և ավագ դպրոցները հավաստագրված են համապատասխանաբար Միջազգային բակալավրիատի՝ Primary Years Programme, Middle Years Programme և Diploma Programme ծրագրերով։ 
Միջազգային բակալավրիատը ոչ կառավարական, շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որն ունի խորհրդատվական կարգավիճակ Եվրոպայի խորհրդում և ՅՈւՆԵՍԿՕ-ում։ Այն միջազգային ճանաչում ունեցող հանրակրթական ամենահայտնի համակարգն է, որի ավարտական վկայականը հնարավորություն է տալիս առանց լրացուցիչ քննությունների ընդունվել աշխարհի մի շարք առաջատար համալսարաններ։ 1968 թվականին հիմնադրված համակարգն այսօր ներառում է 148 երկրի 4655 դպրոց։ 

 

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League