Արգենտինական Կորդովայում հայկական խաչքար է օծվել
SOCIETYԱրգենտինայի երկրորդ ամենամեծ քաղաքի` Կորդովայի հրապարակում ապրիլի 18-ին խաչքար է օծվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Prensa Armenia-ն:
Խաչքարը, որը նվիրաբերել է արգենտինահայ Քրիստիան Մերդինյանը, օծվել է Կորդովայի փոխնահանգապետ Մարտին Լարյորայի, քաղաքապետ Ռամոն Մեստրեի, Արգենտինայում Հայաստանի դեսպան Էսթեր Մկրտումյանի, Կորդովայի հայ համայնքի ղեկավար Էդուարդո Թոթուչյանի, հայ հոգևոր հայրերի ներկայությամբ:
Ավելի քան 4 մլն բնակչություն ունեցող Կորդովայում շուրջ հինգ հազարանոց հայկական համայնք կա:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



