Yerevan, 05.May.2026,
00
:
00
BREAKING


Տաթեւի վանքում հանդիպումից մինչեւ հարսանիք. լյուքսեմբուրգցի պատգամավորի եւ հայուհու սիրո պատմությունը

SOCIETY

 Օրերս լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում Եվրախորհրդարանի՝ Լյուքսեմբուրգը ներկայացնող պատգամավոր Ֆրանկ Էնգելն էր եւ նրա հայ հարսնացուն՝ Տաթեւ Մանուկյանը, ով ապրում է Բելգիայում: Նա սովորել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում, ապա ուսումը շարունակել Շվեդիայի Դալարնա համալսարանում: Որոշ ժամանակ անց  տեղափոխվել է Բելգիա, այժմ էլ աշխատում է AGBU Europe բրյուսելյան գրասենյակում (Armenian General Benevolen t Union-Հայկական բարեգործական ընդհանուր միություն-հեղ.): Նրանց սիրո պատմությունը, որի մասին մանրամասներ դեռեւս հայտնի չէին, անտարբեր չթողեց շատերին: «Արմենպրես»-ի հետ բացառիկ զրույցում լյուքսեմբուրգցի փեսացուն եւ հայազգի հարսնացուն ներկայացրին իրենց սիրո պատմությունը՝ Տաթեւի վանքում պատահական հանդիպումից մինչեւ հարսանիքի նախապատրաստում:

-Սկսենք ամենասկզբից: Որտե՞ղ եւ ինչպե՞ս հանդիպեցիք առաջին անգամ:

Ֆ. Էնգել -Ինչ խոսք, ես արդեն սովոր եմ այդ հարցին պատասխանել: Իրականում, սա կարելի է անվանել մի թռիչքի պատմություն: Ես մեկնում էի Մոնղոլիա՝ մասնակցելու Եվրամիություն-Ասիա գագաթնաժողովին ընդառաջ կազմակերպված խորհրդարանական համաժողովին: Բավականին կարճ ճանապարհորդություն էր նախատեսված, որից հետո պետք է Հայաստան վերադառնայի՝ Հայոց ցեղասպանության տարելիցի օրն այստեղ լինելու համար: Ստամբուլ-Ուլան Բատոր թռիչքի ժամանակ խնդիրներ առաջացան, եւ մենք վայրէջք կատարեցինք Բիշքեկում, որտեղ ուղեւորներին խնդրեցին դուրս գալ ինքնաթիռից: Վատն յն է, որ այլ թռիչք չէր առաջարկվում, քանի որ պարզեցինք՝ Ուլան Բատորում եղանակային պայմանները շատ վատն են, եւ չգիտեինք էլ՝ երբ կկարողանանք հասնել այնտեղ:  Ինձ ուրիշ բան չէր մնում, քան պարզապես այն չեղարկելը: Մեկ օր մնացի Բիշքեկում, հաջորդ օրը կազմակերպեցի թռիչք դեպի Երեւան: Եվ այնպես ստացվեց, որ արդեն Հայաստանում ես եւ Տաթեւը պատահական հայտնվեցինք նույն մեքենայում, որը տանում էր Տաթեւի վանք: Վանքն ու շրջակա տեսարանը պարզապես հրաշալի էին, միգուցե դա էլ մեզ ոգեշնչեց: Երկու Տաթեւների (հարսնացուիս և վանքի) խորհրդավոր գեղեցկությունը անչափ հա մահունչ էին:

Տ. Մանուկյան- Այո, դա փաստորեն ապրիլյան պատերազմին հաջորդած ժամանակահատվածն էր՝ ապրիլի երկրորդ կեսը, երբ ես Հայաստան էի եկել 10 օրով:  Իմ և Ֆրանկի ընդհանուր ընկերոջը խնդրել էի ինձ տանել Տաթեւի վանքը տեսնելու, ու Ֆրանկի հետ նույն մեքենայում հայտնվելուց հետո պարզեցի, որ Ֆրանկն էլ իր հերթին մինչ իր Հայաստան գալը նույն խնդրանքով էր դիմել հենց նույն մարդուն, ով չէր վարանել երկուսիս նույն մեքենայով Տաթև ուղարկելու հարցում:

[gallery id= 58797]

-Խոսելով միջմշակութային երկխոսության վերաբերյալ՝ ի՞նչ նոր բացահայտումներ եք  հասցրել անել միմյանց մասին որպես տարբեր ազգերի ներկայացուցիչներ:

Ֆ. Էնգել-Չգիտեմ՝ արդյոք Լյուքսեմբուրգի ամենատիպիկ ներկայացուցիչն եմ, բայց ամեն դեպքում, Տաթեւ, ի՞նչ ես բացահայտել: Իրականում, Տաթևը Լյուքսեմբուրգում չէր էլ եղել:

Տ. Մանուկյան-Իսկապես, Լյուքսեմբուրգում չէի եղել: Այն ինձ համար ամբողջովին մի նոր բացահայտում էր՝ մարդիկ, երկիրը, արդեն իսկ սկսել եմ լյուքսեմբուրգերեն սովորել: Նույնը հաստատ չեմ կարող ասել Ֆրանկի մասին, որովհետեւ նա նույնիսկ առավել քան բացահայտել է Հայաստանը: Մի անգամ նա ինձ ասաց. «Ես քեզ պետք է տանեմ, ու դու քո հայրենիքը պետք է տեսնես ու ծայրից ծայր ճանաչես»: Հայաստանում ու Արցախում 2 շաբաթում 2500 կիլոմետր մեքենայով պտտվեցինք՝ հայաստանյան ու արցախյան հյուսիսն ու հարավը ոտնատակ տալով. Նոյեմբերյանից մինչև Մեղրի, Մարտակերտից մ ինչև Հադրութ: Ինձ հաճախ հարցնում են. «Ֆրանկին Հայաստանը ցույց տվեցի՞ր», ժպտալով ասում եմ, թե, այո, Ֆրանկն ինձ Հայաստանը ցույց տվեց:

Ֆ. Էնգել-Ի դեպ, սպիտակ նիվայով. այն, ինչ պետք է յուրաքանչյուր հայ տղան անի (ծիծաղում են-հեղ.): Այո, հայ կնոջը ժամադրելը մի փոքր ավելի կառուցողական մոտեցում է պահանջում, քան այլ ազգի ներկայացուցչին, բայց կարող եմ ասել, որ Տաթեւը մարդու այն տեսակն է, ով լիովին համապատասխանում է ինձ:

-Ի՞նչ կասեք լեզվի հետ կապված խնդիրների մասին, եթե, իհարկե, դրանք կան: 

Ֆ. Էնգել-Մի փոքր ժամանակի կարիք կա, որ ես կարողանամ ավարտել իմ հայերենի դասերը եւ բերել լեզվաիմացությունս նորմալ մակարդակի: Հայերենը ամենահեշտ լեզուներից չէ, որի դեպքում կարելի է գոնե ինչ-որ նմանություններ գտնել իմ իմացած լեզուների հետ: Դե, մեր շփման լեզուն անգլերենն է: Բելգիայում նաեւ հոլանդերեն ենք խոսում, Տաթեւի ընտանիքի անդամների հետ հաղորդակցվելու համար դա ավելի հարմար է:

Տ. Մանուկյան-Ես պարզապես երբեմն ասում եմ ՝ եթե դու ուզում ես ապագայում հասկանալ քո երեխաներին, ապա պետք է սովորես հայերեն: Մեր ընդհանուր լեզուներն են անգլերենը, հոլանդերենը եւ ֆրանսերենը, իսկ հայերենն ու լյուքսեմբուրգերենը դեռ ճանապարհին են:

Ֆ. Էնգել-Մեր երեխաները, իհարկե, կխոսեն նաեւ հայերեն եւ լյուքսեմբուրգերեն:  Տաթեւն էլ իր հերթին փորձում է լյուքսեմբուրգերեն սովորել:

Տ. Մանուկյան-Այո, իմ կյանքի առաջիկա նպատակներից մեկն է լյուքսեմբուրգերեն սովորելը, որովհետեւ ես տեսնում եմ Ֆրանկի այդչափ մեծ հարգանքը իմ մշակույթի, լեզվի նկատմամբ, եւ նույն հարգանքն էլ ինքս պետք է ցուցաբերեմ նրա լեզվի եւ մշակույթի հանդեպ:

-Իսկ ընկերները, հարազատներն ինչպե՞ս արձագանքեցին միասին լինելու որոշմանը:

Տ. Մանուկյան-Նրանք շատ ոգեւորված էին:

Ֆ. Էնգել -Իսկապե՞ս:

Տ. Մանուկյան-Դու հավանաբար այդ հատվածը բաց ես թողել (ծիծաղում են-հեղ.):

-Ինչու՞ եմ սա հարցնում: Միգուցե տեսել եք հայկական տարազով հայուհու, նրա սեւամորթ ամուսնու եւ որդու՝ վերջերս հայ հասարակության շրջանում բավականին բուռն արձագանք գտած լուսանկարը: Դրա շուրջ միառժամանակ առաջացան  տարբեր բնույթի խոսակցություններ, որոնք տեղիք տվեցին մտածելու այստեղ ստեղծված որոշակի անհանդուրժողականության մթնոլորտի մասին: Կցանկանայի իմանալ՝ Դուք ինչ եք կարծում նման հարցի վերաբերյալ:

-Ֆ. Էնգել-Բայց նաեւ տեսանք, որ նույնիսկ հայերն են ցուցաբերում ավելի շատ հանդուրժողականություն, երբ խոսքը սեւամորթ կնոջ՝ այս դեպքում Սերենա Ուիլյամսի մասին է (աշխարհահռչակ թենիսիստուհին վերջերս նշանադրվել էր Reddit սոցիալական ցանցի հայազգի հիմնադիր Ալեքսիս Օհանյանի հետ-հեղ.), եւ դա ոչ մեկին անհանգստություն չի պատճառում: Ինչ վերաբերում է Լյուքսեմբուրգի հասարակությանը, ես չեմ նկատել, որ մեզ մոտ դա ինչ-որ դժգոհություն առաջացնի, քանի որ խառնամուսնությունները մեր երկրում շատ են:

Տ. Մանուկյան-Ես լսել էի այդ մասին, տեսել էի այդ բացասական մեկնաբանությունները: Կարդացել եմ նաեւ մեր մասին գրված հոդվածների վերաբերյալ արված բոլոր մեկնաբանությունները, որոնք մեծամասամբ դրական էին, բայց ես հարցնում էի ինձ՝ ինչո՞ւ. մի՞թե որովհետեւ Ֆրանկը հանրային մարդ է: Դա շատ է ինձ բարկացնում, քանի որ ցույց է տալիս այդ խտրական վերաբերմունքը, որ ունենք օտարերկրացիների նկատմամբ: Մեր պատմության ընթացքում շատ անգամներ հալածվել ենք կրոնական եւ էթնիկական փոքրամասնություն լինելու համար, իսկ հիմա, փաստորեն, մենք ինքներս խտրականությու ն ենք ցուցաբերում մյուսների հանդեպ: Այդ միջադեպը կարծրատիպեր կոտրող էր մեր հասարակությունում, որում Marashlyan Photo Atelier-ը կարեւոր եւ ճիշտ դեր ունեցավ:

-Ամենակարեւոր հատկությունները, որ գնահատում եք միմյանց մեջ: 

-Ֆ. Էնգել-Տաթեւն ունի տարբեր հարցերի հանդեպ յուրօրինակ թեթեւություն, հանդարտություն ու հանգստություն, որը ես սովորաբար չունեմ: Դա կարծես փոխլրացնող  գործոն է: Նա շատ ըմբռնողական է բոլորի նկատմամբ. մի բան, որը միշտ չէ, որ ես ինքս ցուցաբերում եմ: Նա այդպիսին է նաեւ իմ նկատմամբ: Ինձ համար նա կանացիության եւ խելացիության յուրօրինակ համադրություն է, արդարացի իր եւ շրջապատի հանդեպ եւ ծայրաստիճան պատասխանատու իր քայլերի համար:

Տ. Մանուկյան-Հայերենում  համապատասխան մի բառ կա՝ «աշխարհաքաղաքացի»: Կարծում եմ՝ դա նրան ամենալավն է բնորոշում: Ֆրանկը շատ բաց է տարբեր մշակույթների, կարող եմ ասել՝ նաեւ կրոնների, գաղափարների նկատմամբ: Ըստ իս՝ այդ առումով, շատ բան ունեմ նրանից սովորելու: Նա լայն աշխարհայացք ունի, իսկ որպես քաղաքական գործիչ՝ կարող եմ ասել, որ շատ հաստատակամ է իր համոզմունքների առումով: Ասում է այն, ինչ մտածում է, ինչը շատերին կարող է դուր չգալ: Նա այս աշխարհում հանուն արդարությունը գերակայության հասցնելու պայքարողների շարքին է պատկանում: Ո րպես կողակից՝ անընդհատ նշում եմ, որ իմ էմոցիոնալ եւ ինտելեկտուալ սնուցման աղբյուրն է:

-Հարսանիքի օրը եւ վայրն արդեն որոշվա՞ծ է:

Ֆ. Էնգել -Այո, որոշված է: Այն լինելու է Հայաստանում եւ Արցախում: Մնացած փակագծերը դեռ կթողնենք փակ:

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan