Գալուստ Սահակյանն ԱԺ ամբիոնից շնորհավորեց ուսուցիչներին
SOCIETYԱզգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորեց բոլոր ուսուցիչներին ուսուցչի տոնի կապակցությամբ:ԱԺ նիստի մեկնարկին Գալուստ Սահակյանը հիշեցրեց, որ հոկտեմբերի 5-ը ուսուցչի օրն է:
«Թույլ տվեք բոլորիս անունից շնորհավորել Հայաստանի, Արցախի և Սփյուռքի բոլոր ուսուցիչներին, ինչպես նաև մեր այն գործընկերներին, ովքեր վայելել են ուսուցիչ լինելու բերկրանքը, մաղթել առողջություն, լավատեսություն ու բարեկեցություն»,- ասաց Գալուստ Սահակյանը:
Նա ընդգծեց, որ հաճելի զուգադիպությամբ հոկտեմբերի 5-ին նաև ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանի ծննդյան օրն է, ով լուրջ ներդրում է ունեցել մանկավարժության ոլորտում:
1
AraratBank Receives STP Excellence Award from Commerzbank
AG
2
IDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025
3
World Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one another
4
Safe environment – Equal opportunities
5
Unibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)



