«Հուսով ենք, որ մեր դպրոցի հասցեին այլևս չեն հնչի նմանատիպ կարծիքներ». վրդովված ծնողները կրկին դիմում են վարճապետին
SOCIETYՀարգելի՛ պրն. վարչապետ, Ձեզ են դիմում Երևանի Մոնթե Մելքոնյանի անվ. հ. 11 հիմնական դպրոցի մի խումբ արդեն ոչ անանուն ծնողներ, ովքեր շատ վրդովված են վերջերս Ձեզ ուղղված անանուն նամակից:
Դպրոցի հասցեին հնչած ոչ ճիշտ տեղեկություններն ազդում են ոչ միայն մեր, այլև մեր երեխաների հոգեբանության վրա:
Նամակում գրված և ոչ մի մեղադրանք չի համապատասխանում իրականությանը:Քանի որ մենք ՝ ծնողներս, և մեր երեխաները շատ ենք արժևորում մեր հարգարժան տնօրենի՝ Ռ.Ազիզյանի աշխատանքային գործունեությունը, մեր դպրոցը, մանկավարժական կոլեկտիվին. խնդրում ենք այս հարցին տալ ճիշտ լուծում և հուսով ենք , որ մեր դպրոցի հասցեին այլևս չեն հնչի նմանատիպ կարծիքներ:
Ի գիտություն բոլորի՝ դպրոցում ցանկացած գործունեություն կատարվում է թե՛ աշակերտական խորհրդի , թե՛ ծնողական խորհրդի առաջարկությամբ, ցանկությամբ և համաձայնությամբ:
Ծնողներ. Ոսկանյան Մարգարիտա, Խաչատրյան Միլենա, Անդրանիկյան Իրինա, Մանուկյան Շուշաննա, Բեկյան Անի, Մովսիսյան Ռոզա, Մարտիրոսյան Նաիրա, Հակոբյան Նարինե, Ղազարյան Լուսինե, Աղալարյան Անի, Առաքելյան Նունե, Համբարձումյան Լուսինե, Նիկոլայան Վիոլետա, Կիրակոսյան Ռուզաննա:



