Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


«Մաքուր Հայաստան» ծրագիրը կմեկնարկի հենց այսօրվանից. Կարեն Կարապետյան

SOCIETY

ՀՀ կառավարությունում ապրիլի 20-ին տեղի է ունեցել հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել:  Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի արչությունից:

Աղբահավաքության և սանիտարական մաքրման  աշխատանքները պատշաճ կազմակերպելու և իրականացնելու վերաբերյալ գործադիրի ղեկավարը նշել է. «Սույն թվականի փետրվարի 16-ի «Մաքուր Հայաստան» նախաձեռնության վերաբերյալ հանձնարարականի կատարման շրջանակներում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ միայն աղբանոցները զբաղեցնում են առավել քան 430 հեկտար տարածք: Առկա է դրանց պատշաճ հսկողության բացակայություն, քաղաքների և գյուղերի աղբահանման և մաքրման աշխատանքները թերի են, ճանապարհների և ճանապարհամերձ հատվածներում աղի կուտակումներ կան և այլն։ Վիճակն ուղղակի ողբերգական է և կարծում եմ, որ բոլորդ էլ դա նկատել եք: Անհրաժեշտ է արձանագրել, որ մեծ մասամբ  մարզպետերի, համայնքների ղեկավարների տարիների ընթացքում վատ աշխատանքի, թերացումների, իսկ շատ դեպքերում նաև իրենց պարտականությունների ուղղակի չկատարման արդյունքում ունենք այս վիճակը։ Վերջիններս պատասխանատու են ոչ միայն ընթացիկ աղբահավաքության ու սանիտարական մաքրման պատշաճ կազմակերպման համար, հատկապես ստեղծված վիճակը շտկելու, եղած աղբակույտերը, ցրված աղբը հավաքելու և տեղափոխելու, անկանոն շահագործող աղբավայրերը փակելու համար։ Հետևաբար, այս բոլոր խնդիրների լուծումը պետք է ներառել մարզպետերի, համայնքների ղեկավարների հետ համատեղ մշակվող մարզային և համայնքային ծրագրերում»։ Հաշվի առնելով Հայաստանը բոլորի համար գրավիչ և հարմարավետ դարձնելու  որդեգրած քաղաքականությունը և ստեղծված վիճակի անթույլատրելիությունը՝ Կարեն Կարապետյանը հանձնարարել է՝ մեկնարկել «Մաքուր Հայաստան» ծրագիրը հենց այսօրվանից։   Հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին նա հանձնարարել է 2-ամսյա ժամկետում ձեռնարկել միջոցներ ոլորտային ենթակայության տակ գտնվող տարածքների աղբահանության և սանիտարական մաքրման խնդիրները համակարգային  վերացնելու ուղղությամբ, միաժամանակ մշակելով այդ աշխատանքները հսկելու հստակ գործիքակազմ: Կառավարության ղեկավարը ՀՀ արդարադատության նախարարին հանձնարարել է 2-ամսյա ժամկետում քննարկել և կառավարության աշխատակազմ ներկայացնել համապատասխան օրենսդրական առաջարկություններ  աղբահանության և սանիտարական մաքրման ոլորտում իրավախախտումների համար առավել հստակ և համապարփակ պատասխանատվության նորմեր նախատեսելու հնարավորության վերաբերյալ, ն ախատեսված վարչական տույժերը խստացնելու, ըստ անհրաժեշտության քրեական պատասխանատվություն նախատեսելու, ինչպես նաև վարչական պատասխանատվության ենթարկելու իրավասություն ունեցող մարմինների շրջանակը ընդլայնելու ուղղությամբ։

Վարչապետը հանձնարարել է ՀՀ ԿԱ ոստիկանության պետին 1-ամսյա ժամկետում ապահովել չսահմանված կամ չնախատեսված տեղերում ու վայրերում աղբ թափելու դեպքերը ճանապարհային ոստիկանության և պարեկապահակային ծառայության ուժերով կանխարգելումը, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարին՝ 1-ամսյա ժամկետում մարզպետերի, համայնքների ղեկավարների հետ համատեղ մշակվող մարզային և համայնքային ծրագրերում հստակ սահմանել աղբահանության և համայքներում սանիտարական մաքրման ոլորտին վերաբերող միջոցառումներ և դրանց կատարման նկատմամբ սահմանել խիստ հսկողութուն:

Հանձնարարվել է նաև «Մաքուր Հայաստան» ծրագրի վերաբերյալ ապահովել հնարավորինս լայն իրազեկում, համագործակցելով միջազգային ու տեղական ոլորտային կազմակերպությունների հետ՝ իրականացնել ծրագրի ընդհանուր համակարգման աշխատանքները:

«Այս ծրագրի հետ կապված բազմաթիվ հանձնարարականներ ունենք, սակայն մենք ավելի հստակ, առարկայական ծրագիր կներկայացնենք: Պարզապես  անթույլատրելի է. հանրապետությունով որ պտտվում ես, մեր զբոսաշրջիկների հետ որ խոսում ես՝ ամեն ինչ լավ է, բացի աղբահանությունից»,-նշել է վարչապետը և, դիմելով համապատասխան գերատեսչությունների ղեկավարիներին, հորդորել է հատուկ ուշադրություն դարձնել զբոսաշրջության վայրերին:

«Մաքուր Հայասատան» ծրագրի հետ կապված վարչապետը կրկին դիմել է ՀՀ արդարադատության նախարարին՝ սահմանել հստակ խաղի կանոններ, խախտումների տուգանքների, կանխարգելման միջոցառումների իրականացման համար: Ի պատասխան ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ Վարչական իրավախախատումների մասին  օրենսգրքում կա որոշակի պատասխանատվություն նախատեսված աղբահանության կանոնների խախտման համար. «Սակայն դա հստակ չէ և սանկցիաների տեսանկյունից, կարծում եմ, վերանայման կարիք կա: Մենք Ձեր հանձնարարականի հիման վրա Վարչական իրավախախտումների վերաբերյալ նոր օրենսգրքում կնախատեսենք նոր հոդվածներ դրա համար»: 

Վարչապետը խիստ անհրաժեշտ է համարել հանրապետությունում երթուղային ցանցի արդիականացմանն ուղղված աշխատանքների անհապաղ իրականացումը 

Ճանապարհաշինության և միասնական երթուղային ցանցի վերաբերյալ գործադիրի ղեկավարը նշել է. «Հայաստանի Հանրապետության բնակավայրերի ճանապարհային և տրանսպորտային հասանելիության մակարդակը բավարար չէ: Միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ավտոճանապարհների առկա վիճակը պահանջում է ակտիվ միջամտություն և լրացուցիչ ֆինանսական ռեսուրսներ: Խիստ անհրաժեշտ եմ համարում նաև հանրապետությունում երթուղային ցանցի արդիականացմանն ուղղված աշխատանքների անհապաղ իրականացումը: Տվյալ խնդիրների շուրջ վերջերս քննարկումներ ենք ունեցել ՀՀ տանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում՝ իմ այցի ընթացքում»: Հաշվի առնելով նշված խնդիրների կարևորությունը՝ Կարեն Կարապետյանը հանձնարարել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին 1-ամսյա ժամկետում գնահատել միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ճանապարհների տեխնիկական վիճակը, դրանց հիմնանորգոման այլընտրանքային տարբերակները, տալ համապատասխան ֆինանսական գնահատական, մշակել առաջնահերթությունների վրա հիմնված 5 տարվա աշխատանքային ծրագիր և կառավարության աշխատակազմ ներկայա ցնել տվյալ աշխատանքների վերաբերյալ առաջարկություններ: Նախարարությունը պետք է նաև գնահատի ճանապարհների շահագործման գործող պայմանագրերի գործողությունը 5-ից 10 տարի երկարացնելու և մրցույթների կազմակերպման ոլորտում կապալառու-սպասարկող միասնական մոդելի ներդրման նպատակահարմարությունը և կառավարության աշխատակազմ ներկայացնի տվյալ աշխատանքների վերաբերյալ առաջարկություններ: Կառավարության ղեկավարը հանձնարարել է ՀՀ մարզպետերին 2-շաբաթյա ժամկետում Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տրամադրել համապարփակ տեղեատվություն հանրապետությունում առկա բոլոր համայնքներից դեպի մարզկենտրոններ և հարակից խոշոր քաղաքներ ուղևորահոսքի վերաբերյալ ըստ ժամային կտրվածքի: Վարչապետը ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին հանձնարարել է նաև մինչև 2017թ. հունիսի 1-ը մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել միասնական երթուղային ցանցի ստեղծման տեխնիկական առաջադրանքը: Միևնույն ժամանակ, Կարեն Կարապետյանը,     նախարարին հորդորել է հատուկ ուշադրություն դարձնել կատարվող աշխատանքներին, վերանորոգման և շինարարության կարգապահությա նը, սահմանել հսկողություն՝ ներգրավելով տեղական ինքկառավարման մարմինները, եթե անհրաժեշտ է: 

Կկանոնակարգվեն ընդերքօգտագործողների կողմից շրջակա միջավայրի մոնիթորինգի իրականացման և հաշվետվողականության հետ կապված ընթացակարգերը 

Վարչապետի հաջորդ հանձնարարականը ընդերքօգտագործման բնագավառում մոնիթորինգի իրականացման և հաշվետվողականության վերաբերյալ էր: «Ընդերքօգտագործման ոլորտում շրջակա միջավայրի վրա ազդեցությունների շարունակական գնահատումը և մոնիթորինգը կարևորվում է հնարավոր ռիսկերի կանխարգելման և կառավարման տեսանկյունից. թեև ՀՀ ընդերքի օրենսգրքով նախատեսված է ընթացիկ մոնիթորինգը, բայց իրականացման չափորոշիչները  և հաշվետվությունների ներկայացման ընթացակարգերը կանոնակարգված չեն: Ներկայումս մոնիթորինգի տվյալների բացակայությունը հնարավորույուն չի տալիս գնահատել ընդերքօգտագործման հետևանքով շրջակա միջավայրի տարբեր բաղադրիչների վրա իրական ազդեցություններն ու ռիսկերը, ինչպես նաև նախաձեռնել համապատասխան կանխարգելիչ գործողություններ»,-ընդգծել է Կարեն Կարապետյանը: Այդ իսկ նպատակով վարչապետը հանձնարարել է ՀՀ բնապահպանության նախարարին 3-ամսյա ժամկետում, հաշվի առնելով միջազգային փորձը,  մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել իրավական ակտերի փաթեթ, որով կկանոնակարգվի ընդերքօգտագործողների կողմից շրջակա միջավայրի մոնիթորինգի իրականացման և հաշվետվողականութ յան հետ կապված ընթացակարգերը:

Դիմելով ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանին՝ գործադիրի ղեկավարը նշել է, որ անհրաժեշտ է ուսումնասիրել ոլորտում տրամադրված բոլոր  լիցենզիաները և ներդրումների պարտավորությունները. «Մենք մի անգամ զգուշացրել ենք իրենց: Ասել ենք՝ ներկայացրեք ծրագրեր: Ծրագրեր ներկայացրածների հետ պայմանավորվում ենք, ֆիքսում ենք նոր ժամկետներ: Ովքեր չեն ներկայացրել ծրագրեր, նրանց հետ շատ կոշտ սկսում ենք խոսել լիցենզիաները հետ վերցնելու վերաբերյալ»:

 

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League