Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


Սերժ Սարգսյանը մասնակցել է «Ազգ-բանակ-2017» համաժողովին

SOCIETY

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 20-ին Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել է ռազմակրթական ոլորտի հիմնախնդիրներին նվիրված «Ազգ-բանակ-2017» խորագրով համաժողովին: Այն համատեղ կազմակերպել են պաշտպանության, կրթության և գիտության նախարարությունները: Համաժողովին հրավիրված են մասնակցելու պաշտ պանական և կրթական գերատեսչությունների պատասխանատուներ, հանրակրթական ու բարձրագույն ուսումնական հաստատությունների ղեկավարներ, ուսուցիչներ, դասախոսներ, զինղեկեր, գիտական կենտրոնների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Հանրապետության Նախագահը պաշտպանության, կրթության և գիտության, սփյուռքի, սպորտի և երիտասարդության հարցրերի նախարարների, Երևանի քաղաքապետի, ԱԺ արտաքին հարաբերությունների և գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովների նախագահների ուղեկցությամբ այցելել է համաժողովի շրջանակներում համալիրում ապրիլի 21-ից բացվող ցուցահանդեսի տաղավարներ, զինվորական դաշտային խոհանոց, դիտել առանձին հարթակներում և տաղավարներում ներկայացված սպառազինության և ռազմական տեխնիկայի նմուշները, ՀՀ ռազմարդյունաբերական համալիրի արտադրատեսակները, ծանոթացել կրթական ոլորտի մի շարք առաջատար հաստատությունների ներկայացրած կրթական ծրագրերին, արձանագրած հաջողություններին, որից հետո Նախագահը մասնակցել է համաժողովին և հանդես եկել ելույթով:

***
Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը 
«Ազգ-բանակ-2017» համաժողովում

Հարգելի՛ գործընկերներ,

Շատ ուրախ եմ այս համաժողովի շրջանակներում մեր հանդիպման համար: Ուրախ եմ, որ այստեղ ներկա են կրթության, պաշտպանության, մեր հասարակական կյանքի կազմակերպման այլ բնագավառների աշխատողներ: 

Հանրային կառավարման բնագավառում երկար տարիների մեր փորձը ցույց է տալիս, որ Հայաստանում չկա որևէ համակարգային հարց, որը հնարավոր լինի լուծել առանձին վերցրած ոլորտիշրջանակներում: Արդի հասարակության պայմաններում այդպիսի հարցերը շաղկապված են, ուստի անհրաժեշտ են համալիր հարցադրումներ, մոտեցումներ և լուծումներ:  

Այդպիսին է նաև հայրենասիրական դաստիարակության խնդիրը: Ամենալավ հայրենասիրական դաստիարակությունը օրինակն է:

Պաշտպանության նախարարի առաջարկած «Ազգ-բանակ» հայեցակարգն ուղղված է անվտանգության ոլորտում պահանջատեր քաղաքացու դաստիարակմանը մեր հասարակության մեջ: Այսօրվա համաժողովն էլ մի միջոց է՝ ավելի ամրացնելու մեր հասարակության, հատկապես երիտասարդության կապը մեր Զինված ուժերի հետ:

Առաջիկա օրերին այստեղ տեղակայված ցուցահանդես կայցելեն հազարավոր աշակերտներ, մանկավարժներ, ծնողներ` հասկանալու համար, թե այսօր մեր երկիրն ինչ ունի առաջարկելու այն երիտասարդներին, ովքեր ուզում են որակյալ կրթություն ստանալ, ունենալ մրցունակ և շատ հետաքրքիր մասնագիտություն:

Այսօր քննարկվելիք նոր նախաձեռնությունները, ինչպես նաև տարիների կուտակած ներուժը լուրջ հիմք կստեղծեն մեր նոր սերնդի հրամանատարների, մտավորական-սպաների ամուր առանցք ձևավորելու համար: Սեպտեմբերին Դիլիջանում նոր և լայն հնարավորություններով վերաբացվելիք «Մոնթե Մելքոնյան» վարժարանից մինչև մեր բարձրագույն ռազմական հաստատությունների նոր կրթական ծրագրեր, քաղաքացիական բուհերից մ ինչև առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնող մեր ժամկետային զինծառայողներ` մենք պետք է վերանայված քաղաքականությամբ, հետևողական քայլերով շարունակենք ամրապնդել մեր հասարակության հարգանքն ու սերը դեպի Հայոց բանակը:

Պետությունը շարունակելու է գործնական քայլեր ձեռնարկել սպայական մասնագիտությունն ընտրած իր քաղաքացիների նկատմամբ: Ինչպես նաև շարունակելու է Հայրենիքի համար իրենց կյանքը զոհած կամ ծառայության արդյունքում հաշմանդամություն ստացած մեր զինծառայողների և նրանց ընտանիքների հանդեպ հատուկ հոգատարություն ցուցաբերելու իր քաղաքականությունը:

Ի դեպ, ես արդեն հանձնարարել եմ Պաշտպանության նախարարին, որպեսզի անհապաղ գործուն քայլեր ձեռնարկի զոհված և առաջին կարգի հաշմանդամ զինծառայողների ընտանիքներին բնակարանով ապահովելու համար: Այս խնդիրը վերջնականապես պետք է լուծվի և այս խնդիրը վերջնականապես պետք է լուծվի ամենաուշը մինչև 2019 թվականի ավարտը: Հանձնարարել եմ նաև անհապաղ ուսումնասիրել և լուծում տալ սեփականաշնորհման ենթակա՝ պաշտպանության նախարարության այն բնակարանային ֆոնդի օտարմանը, որը զբաղեցնում են սեփական բնակարանի փոխհատուցման իրավունք ձեռք բերած մեր զինծառայողները:

Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

Հայրենասիրական դաստիարակությունն ամրապնդելու համար առաջին հերթին պետք է ամրապնդել Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու մեջ տիրոջ զգացումը: Երկրի ամենալավ պաշտպանն այն մարդն է, ով գիտակցում է իր բաժին պատասխանատվությունը հայրենիքի համար: 

Պատասխանատվությունը վերացական և վերամբարձ հասկացություն չէ: Պատասխանատու է այն մարդը, ով ունի գոնե իր սեփական անկյունը: Եթե անգամ չունի, վստահ է, որ իր ազնիվ աշխատանքով այդ անկյունը վաստակելու է: Այդ մարդը ոչ միայ ն ստեղծելու է իր անկյունը, այլև ընդլայնելու է այն, դարձնելու է իր ընտանեկան օջախը: Այդ բնակարանում, այդ միջավայրում նա դաստիարակելու է իր զավակներին, ովքեր տոգորվելու են այդ նույն սեփականատիրոջ զգացումով: 

Սա, իմ խորին համոզմամբ, ամենալավ հայրենասիրական դաստիարակությունն է:

Թող ոչ ոք չմոլորեցնի իրեն և ուրիշներին. առանց վճռական տիրոջ, առանց երկրի հայրենի հողին կառչած կանանց և տղամարդկանց հնարավոր չէ որևէ հայրենասիրական դաստիարակություն: Միայն այդպիսի սեփականատիրոջ զգացումով տոգորված կանայք ու տղամարդիկ են ունակ դաստի արակել զավակներ, ովքեր նվիրված են իրենց հայրենիքին, իրենց հողին ու իրենց ջրին: 

Նման մարդկանց հայրենասիրության կոչեր ու քարոզներ կարդալ պետք չէ: Նրանք անմիջապես զգում են վտանգը և անհրաժեշտության դեպքում ոտքի են կանգնում՝ իրենց տունը, իրենց երկիրը պաշտպանելու նպատակով:

Նման վերաբերմունքի խրախուսման և ամրապնդման նպատակին են ուղղված այն բարեփոխումները, որ իրականացվում են մեր երկրում: Գալիք մի քանի տարիները որոշիչ են լինելու այդ ճանապարհին:
Փոփոխություններն արմատական են, և նրանք զգալի ու շոշափելի են լինելու ՀայաստանÕ « Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու համար: 

Հարգելի՛ գործընկերներ,

Կարծում եմ, որ նման տիրոջ զգացումն էր, որ հաջողության ու հաղթանակի ճանապարհ հարթեց Արցախյան ազատամարտում: 

Վազգենն ասում էր՝ տեղական հայրենասերների ցավը տանեմ: Ամեն մի գյուղում, ավանում, քաղաքում կան այդպիսի տեղական հայրենասերներ, որ գիտեն իրենց բնակավայրի պատմությունը, այդտեղից դուրս եկած մարդկանց անուններն ու կենսագրությունները: Նրանք միշտ պատրաստ են պատմել իրենց այդ հարազատ տան մասին և հպարտ են դրանով:

Տարիներ շարունակ աշխատա նքի բերումով մեր երկրի տարբեր մարզեր ու համայնքներ այցելելով՝ ես ծանոթացել և շփվել եմ նման շատ մարդկանց հետ: Կարծում եմ, որ այդ մարդկանց նվիրումն ու աշխատանքը մենք մշտապես պետք է պահենք մեր ուշադրության և հոգածության կենտրոնում: Դրանից լավ հայրենասիրական դաստիարակություն լինել չի կարող:

Հայաստանը բազմաթիվ փոքր ու մեծ բնակավայրերի հանրագումարն է: Այդ հանրագումարի մեջ երբեք մենք չպիտի կորցնենք անգամ ամենափոքր միավորը: Մենք պետք է սիրենք, գուրգուրենք ու պահպանենք այդ միավորը: Ո՞վ կարող է դա ավելի լավ անել, քան սեփականատերը, իր ազն իվ աշխատանքով իր ընտանիքի հացը վաստակող տղամարդն ու կինը:

Դա է հայրենիքը ճանաչելու և սիրելու միակ ուղին: Այդ արժեքները մենք միշտ պետք է ամրապնդենք և փոխանցենք սերնդեսերունդ՝ առաջին հերթին մեր ընտանիքների միջոցով: Ընտանիքը մեր ազգապահպանության ամենակարևոր և ամենաամուր միավորն է, որտեղ յուրաքանչյուր մարդ ստանում է իր հիմնարար արժեքները:

Մենք պետք է ամրապնդենք մեր դպրոցական համակարգը: Արժանապատիվ քաղաքացի և հասարակության պատասխանատու անդամ դաստիարակելու գործում կարևոր դերակատարություն է, անշուշտ, վերապահված հենց դպրոց ին: Հայրենասիրությունը, մարդասիրությունն ու պատվախնդրությունը բոլորիս մեջ ներարկել են մեր ուսուցիչները:

Ո՞վ է խնամում այգին, սիրելի՛ գործընկերներ: Այգին խնամում է տերը: Ո՞վ է, գիշերներ լուսացնելով, փորձում այգին փրկել ցրտահարությունից, ոռոգում, սրսկում, պաշտպանում այգին: Միայն ու միայն տե՛րը: 

Մեր հայրենիքը հենց այդ այգին է, որտեղ տերը միաժամանակ մշակ է և ծառա: Հայրենասերը նա է, ով և՛, տեր է, և՛ մշակ՝ միաժամանակ, առանց զատելու: 

Տեր լինել սեփական վաստակին, տեր լինել սեփական երկրին, տեր լինել սեփական իրավունքներ ին՝ նշանակում է լինել ազատ:

Ազատասիրությունը և հայրենասիրությունը նույն մեդալի երկու երեսներն են: Մենք արժանի լինենք այդ մեդալին: Պաշտպանե՛նք մեր ազատությունը, ինչպես կպաշտպանեինք մեր այգին, քանի որ առանց այդ այգու չենք ունենա ո՛չ վաստակ և ո՛չ էլ որևէ այլ բան:

Վերահաս վտանգի առաջ համախմբվում են շատերը: Դա կոչվում է, ինչպես գիտեք, ինքնապաշտպանության բնազդ: Այդ բնազդը հատուկ է նույնիսկ կենդանիներին: Մեր ազգային համախմբումը հիմնված չէ և չպետք է հիմնված լինի ինքնապաշտպանական բնազդների վրա: Այն խորապես գիտակցված ընտրություն Õ § և կոչվում է ազատություն. տիրո՛ջ ազատություն և տիրո՛ջ պատասխանատվություն: Այն մեր ինքնության և ինքնագիտակցության կարևոր բաղադրիչն է եղել հազարամյակներ և լինելու է այսուհետ ևս:

Երբ մենք ասում ենք, որ հարգում ենք և հարգելու ենք մարդու հիմնարար ազատությունները, դա մենք չենք անում ինչ-որ մեկին դուր գալու համար: Մենք դա ասում ենք և անում ենք, քանի որ մարդն առանց հիմնարար ազատությունների լիարժեք չէ: 

Մեզ պետք են լիարժեք մարդիկ, մեզ պետք են երկրի տերեր, որ պատրաստ են մշակելու և պաշտպանելու իրենց վաստակը, իրենց այգին՝ մեր Հայաստանը:

Խաղաղ պայմաններում մենք ազգ-այգեպան ենք, իսկ վտանգի պահին դառնում ենք ազգ-բանակ: Ահա սա է մեր երկրի տերերի, երկրի մշակների և երկրի պաշտպանների հայեցակարգը:

Շնորհակալություն:

Հաջողություն եմ մաղթում բոլորին»:

 

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League