Մեծ Բրիտանիան Brexit-ից ավելի շատ կկորցնի, քան ԵՄ-ն. Մոգերինի
INTERNATIONAL NEWSՄեծ Բրիտանիան Եվրամիությունը լքելու իր որոշման պատճառով ավելի շատ կկորցնի, քան դաշինքի մնացած երկրները: Այդ մասին, ինչպես հաղորդել Է Reuters գործակալությունը, ԵՄ-ի արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել Է Պեկինի Ցինխուա համալսարանում ունեցած ելույթի ժամանակ:
«Ինձ համար ԵՄ-ի անդամ բոլոր պետությունները հավասարապես կարեւոր են: Բայց կարծում եմ, որ մեր բրիտանացի բարեկամները ավելի շատ կկորցնեն, քան մենք»,-հայտարարել Է Մոգերինին ուսանողներին: Եվրոպական դիվանագիտության ղեկավարն ընդգծել Է, որ նույնիսկ դաշինքից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո ԵՄ-ն կմնա «աշխարհի առաջին շուկան եւ աշխարհի մեծությամբ երկրորդ տնտեսությունը»:
Ապրիլի 18-ին վարչապետ Մեյը հայտարարել Է հունիսի 8-ին երկրում վաղաժամկետ համընդհանուր ընտրություններ անցկացնելու որոշման մասին: Նա այդ քայլի պատճառ Է նշել Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու շուրջ առաջիկա բանակցությունները, որտեղ, նրա խոսքով՝ կառավարությունը պետք Է առավելագույնս ուժեղ լինի:
Մեյը հորդորել Է պատգամավորներին՝ պաշտպանել վաղաժամկետ համընդհանուր խորհրդարանական ընտրությունների անցկացումը: «Կարծում եմ, որ երկրի համար այս շատ կարեւոր պահին այստեղ՝ Վեստմինսթերում, պետք Է լինի միասնություն, այլ ոչ թե բաժանում: Ահա թե ինչու մեզ բոլորիս համար ճիշտ ու պատասխանատու կլինի քվեարկել համընդհանուր ընտրությունների անցկացման օգտին»,-ասել Է Միացյալ Թագավորության կառավարող Պահպանողական կուսակցության առաջնորդը:
Բրիտանացի պատգամավորները պաշտպանել են վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վարչապետի առաջարկը:
Ավելի վաղ Մեյը հայտարարել Է, որ Եվրամիությունում ՄԵծ Բրիտանիայի անդամակցությունը պահպանելու հարցի շուրջ կրկնական հանրաքվե չի լինելու: «Հետդարձի ճամփա լինել չի կարող»,-ասել Է նա BBC-ի եթերում, հավելելով, որ այժմ կառավարությանն անհրաժեշտ Է կատարել Brexit-ին վերաբերող իր խոստումը:
Թերեզա Մեյի պաշտոնական ներկայացուցիչը հայտնել Է, որ Մեծ Բրիտանիայում վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունների անցկացումը չի ազդի ԵՄ-ից Միացյալ Թագավորության դուրս գալու գրաֆիկի վրա: Նրա խոսքով՝ Brexit-ը «կընթանա իր կարգով, ճիշտ այնպես, ինչպես կա»: Դաունինգ-սթրիթում վարչապետի դիվանատան աշխատակիցն ընդգծել Է, որ պաշտոնյաները շարունակում են աշխատել հանրակցությունից երկրի դուրս գալու գրաֆիկի կատարման վրա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



